Վերջացավ ձմեռը և այսօր գարնան առաջին օրն է: Չնայած եղանակը մռայլ է, բայց ես Ձեզ շնորհավորում եմ գարնան գալստյան կապակցությամբ:
Գարուն՝ նոր կյանքի, նոր զարթոնքի սկիզբ: Գարուն, որը գալիս է, որպեսզի ազդարարի ամառվա մուտքը:
Չգիտեմ ում մոտ ոնց, բայց ես միշտ գարնանը սպասել եմ հրաշքի, քանի որ իրական հրաշքները գարնանն են կատարվում: Հույս ունեմ, որ այս գարունը ինձ չի հիասթափեցնի և վերջապես սպասումներս կարդարացվեն:
Ինչևէ գարու՜ն է եկել…
Շատ շուտով գարունը կհանի իր վրձինը և կգունավորի ամեն ինչ…
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓