fbpx

Սպիրտը կենցաղում։ 15 օգտակար խորհուրդներ, որոնք պետք կգան յուրաքանչյուրին

Շատ հաճախ ամենաօգտակարը պարզվում է ամենասովորականը։ Փայլաթիթեղը, սոդան, օսլան՝ դրա ուղիղ ապացույցն են։ Բայց ամենից քիչ վստահում են սպիրտին։ Եվ շատ իզուր։ Ահա ներկայացնում ենք Ձեզ սպիրտի օգտագործման 15 օգտակար խորհուրդ, որոնք միանշանակ պետք կգան կենցաղում։ Եվ այսպես.

1. Մաքուր հայելիներ

c4ca4238a0b923820dcc509a6f75849b11

Թրջեք մաքուր, ֆլանելային կտորը սպիրտով և սրբեք հայելին։ Արդյունքը Ձեզ հաճելիորեն կզարմացնի։ Սովորական սպիրտը կարող է հայելու վրայից հեռացնել ճարպահետքերն ու այլ հետքեր։

2. Մաքրություն ճռռոցով

c81e728d9d4c2f636f067f89cc14862c12

Այս խորհուրդը հատկապես օգտակար կլինի ուսուցիչներին և նրանց, ովքեր օգտագործում են սպիտակ, մարկերային գրատախտակ։  Այս գրատախտակներին կարելի է վերադարձնել նախկին տեսքը՝ առանց հատուկ միջոցների կիրառման։ Մաքրեք այն նույն կերպ, ինչպես հայելիները։

3. Ոչ մի կաթիլ ճարպ

eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf311

Վերջ դրեք գազօջախի վրայի ճարպահետքերը վերացնելու համար տարբեր տեսակի քիմիկատներ ձեռք բերելու ավելորդ ծախսերին։ Թրջեք կտորը սպիրտով և մաքրեք այդ ճարպերը։ Դրանք կմաքրվեն շատ հեշտ։

4. Կապտուկների և վնասվածքների դեմ

a87ff679a2f3e71d9181a67b7542122c11

Ուղղակի սառույցի հրաշալի բաղադրատոմս, որը կարելի է դնել վնասվածքների վրա։ Խառնեք հավասար քանակությամբ ջուր և սպիրտ, իսկ հետո լցրեք հեղուկը հերմետիկ փակվող փաթեթի մեջ՝ նախապես ավելացնելով մի փոքր ներկանյութ։ Սառեցրեք այն։ Եվ ահա վնասվածքների համար նախատեսված հրաշալի սառույցը պատրաստ է։

5. Բնական դեզադորանտ

e4da3b7fbbce2345d7772b0674a318d511

Սփրեյի տարրայի մեջ խառնեք սպիրտը և մի փոքր եթերայուղ, որի բույրը ձեզ դուր է գալիս։ Սա բնական դեզադորանտի ամենապարզ բաղադրատոմսն է։ Տհաճ հոտերը առաջացնում են մանրէները, իսկ սպիրտը, որպես հակասեպտիկ՝ սպանում է դրանք։ Իսկ եթերայուղն էլ թողնում է հաճելի բույր։

6. Կանխեք օձիքին կեղտաբծերի առաջացումը

1679091c5a880faf6fb5e6087eb1b2dc8

Որպեսզի կանխեք օձիքին կեղտաբծերի առաջացումը, նախքան օսլայած և արդուկած վերնաշապիկը հագնելը, մաքրեք պարանոցը նախապես սպիրտի մեջ թրջված տամպոնով։

7. Մեղմացրեք քորը

c9f0f895fb98ab9159f51fd0297e236d6

Եթե մաքրեք մոծակի կծածը սպիրտով, այն կհանգստացնի քորը և տհաճ զգացողությունը։

8. Մոմեր

45c48cce2e2d7fbdea1afc51c7c6ad265

Սպիրտի օգնությամբ կարելի է մաքրել մոմերը և հեռացնել դրանց վրայից այրուքները։ Նույն կերպ կարելի է մաքրել մոմակալները։

9. Գրանիտե քար

d3d9446802a44259755d38e6d163e8206

Սովորաբար մասնագետները, ովքեր զբաղվում են գրանիտով, ասում են, որ քարը պետք է փայլեցնել հատուկ փայլեցնող նյութերով։ Այդ նյութերը իհարկե էժան չեն։ Ահա այդ նյութերի էժան անալոգը։ Վերցրեք շիշ, լցրեք այն 1/8 մաս սպիրտ և ըստ աչքաչափի ավելացրեք մի փոքր լվացող միջոց։ Մնացած ծավալը լցրեք ջրով։

10. Հեռացնում ենք լաքը

6512bd43d9caa6e02c990b0a82652dca4-e1452029582335

Մասնավորաբար, այս բաղադրատոմսը հրաշալի է գործում գորգերի պարագայում։ Եթե եղունգների համար նախատեսված լաքը ինչ-որ կերպ թափվել է գորգի վրա, գորգի այդ մասը առատորեն թրջեք սպիրտով և սրբեք միկրոֆիբրայից պատրաստված կտորով։

11.  Անտիֆրիզ

c20ad4d76fe97759aa27a0c99bff67104

Պատկերացրեք իրավիճակ. դուք չունեք անտիֆրիզ, իսկ ավտոմեքենայի դիմապակին սառցակալել է։ Կօգնի սովորական սպիրտը։ Այստեղ ոչ մի հրաշք չկա։ Հակասառեցնող միջոցների բաղադրության մեջ պարտադիր մտնում է նաև սպիրտը։

12. Անկոչ հյուրերի դեմ

c51ce410c124a10e0db5e4b97fc2af394

Դրոզդոֆիլերը կարող են իրական գլխացավանք դառնալ։ Եթե դրանք վխտում են ձեր մրգերի վրա, պուլվերիզատորի մեջ լցրեք սպիրտ և ցողեք այն միջատների վրա։ Դրանք կթափվեն գետնին և դուք հեշտությամբ կկարողանաք հեռացնել դրանց։

13. Հեռացնում ենք պիտակները

aab3238922bcc25a6f606eb525ffdc565

Նաև գնապիտակներ, էտիկետներ և այլ «կպչուն երևույթներ»։ Ուղղակի սպիրտով թրջեք կտորը և մի լավ սրբեք պիտակը։ Մի փոքր սպասեք և հեռացրեք այն։

14. Միկրոֆիբրայից բազմոց

9bf31c7ff062936a96d3c8bd1f8f2ff36

Ուղղակի կեղտաբծերի վրա սպիրտ ցողեք և խոզանակով մի լավ քերեք այն։ Հավելյալ մաքրումը կարելի է կատարել բամբակաթղթային կտորով։

15. Խոտի բծերը

c74d97b01eae257e44aa9d5bade97baf4

Խոտի կամ ծաղիկների թողած բծերը կարելի է հեռացնել սպիրտի օգնությամբ։

Աղբյուրը՝ marketium.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Սպիրտը կենցաղում։ 15 օգտակար խորհուրդներ, որոնք պետք կգան յուրաքանչյուրին
Ընտրեք նրան, ով Ձեզ համար անում է այս 5 բաները