fbpx

Որտեղի՞ց է ծագել «Սպաս» անվանումը: Մի փոքր հայկական ավանդական թանապուրի մասին

Ամանորյա տոնական ծանր ուտեստներից հետո, մեր օրգանիզմին անհրաժեշտ է դադար, իսկ լավագույն տարբերակը այս շրջանում հայկական ավանդական թանապուրն է կամ ինչպես ասում են «սպասը»:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Լեգենդի համաձայն թանապուրը կազակներին փրկել է ցրտից, ու հենց այդտեղից էլ առաջացել է ապուրի անվանումը` «սպաս» («спас»- ռուս. «փրկեց»)։

XIX դարում, ռուս-թուրքական պատերազմներից հետո, կազակական գնդերը մշտապես տեղակայված էին Անդրկովկասում: Ձմեռ էր, կազակները մրսած ու սոված էին, իսկ լեռներում երեսուն աստիճան սառնամանիք էր։ Մտնելով Կարսի մարզի հայկական տներից մեկը, տանտերն անսպասելի հյուրերին մի ափսե տաք թանապուր է հյուրասիրում, որը հնուց ի վեր պատրաստում էին հայկական յուրաքանչյուր օջախում։ Կազակներն ուտում են թանապուրը, շնորհակալություն հայտնում տանտիրոջն ու ասում. «Փրկեցի’ր («спас») մեզ, եղբայր, պարզապես փրկեցիր»: Այդ ժամանակվանից ավանդական հայկական թանապուրը ևս մեկ անուն ստացավ:

Տես նաև՝ Ինչպես պատրաստել չաման

Այն տարիներին ապուրը եփում էին թոնրում կամ հայկական ընտանիքների համար ամենասովորական վառարանի վրա։ Գյուղացիները թոնրում թխում էին նաև հայտնի հայկական լավաշը, որը մատուցում էին սպասի հետ։ Սպասի պատրաստման ավանդույթները պահպանվել են մինչ օրս: Ներկայումս թանապուրի պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր կան, սակայն համեղ թանապուր համտեսելու համար հիմնական բաղադրիչները եղել և մնացել են մածունը և ցորենի ձավարը: Հենց այս բաղադրիչների որակից էլ պայմանավորված է սպասի համեղ լինելը, իհարկե խոհարարից հետո: Թանապուրը տարբերվում է հայկական մյուս բոլոր ապուրներից:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 4.33 из 5 )
MediaMag
Որտեղի՞ց է ծագել «Սպաս» անվանումը: Մի փոքր հայկական ավանդական թանապուրի մասին
Միջին բարդության հարցերով բազմագիտակության ԹԵՍՏ բոլոր նրանց համար, ով չի զլանում աշխատացնել ուղեղը