fbpx

15 օգտակար խորհուրդ. ինչպես մաքրել սոխն առանց արցունքների

Բոլորս էլ գիտենք, որ կերակուր պատրաստելու ընթացքում, սոխ կտրատելը այդքան էլ հաճելի գործընթաց չէ։

Կիսվում ենք Ձեզ հետ պարզ մեթոդներով, որոնք կիրառելով, սոխ կտրատելու ընթացքում և ոչ մի արցունք չի թափվի Ձեր աչքերից։

Սառը ջուր

10482965-shutterstock_324191348-650-1466770968

Սոխ կտրատելու ընթացքում գոյությունը ունի սառը ջուր օգտագործելու մի քանի մեթոդ՝ Դուք կարող եք կտրատելուց առաջ և կտրատելու ընթացքում սառը ջրով թռչել դանակը կամ նախապես մի քանի րոպե սառը ջրի մեջ դնել կեղևազրկված սոխը։

Սառնարան կամ սառնախցիկ

10482915-132-650-1466770968

Նախապես, մեկ ժամով սոխը տեղադրեք սառնարանում կամ սառնախցում։ Նույն տարբերակով 15 րոպե սառեցրեք դանակը։

Եռացող ջուր

10483115-shutterstock_324605531-650-1466770968

Սոխը կտրատեք եռացող ջրի կողքը։ Ջրի գոլորշիները ցրում են սոխից դուրս եկող արցունքաբեր նյութերը։ Բացի դրանից, դուք կարող եք նախ` մեծ կտորների բաժանել սոխը, իջեցնել դրանք եռացող ջրի մեջ, որից հետո նոր կտրատել։

Բերանում ջուր հավաքել

10482815-shutterstock_188706314-650-1466770968

Բերանում ջուր հավաքեք և պահեք այն մինչև սոխը կտրատելու գործընթացի ավարտը։

Մաղադանոս կամ մաստակ

10482465-shutterstock_306118787-650-1466770968

Քանի սոխ եք կտրատում՝ ծամեք մաղադանոս կամ մաստակ։ Այս մեթոդը օքսիդացնում և վնասազերծում է նյութերը, որոնք արցունք են առաջացնում։

Հովացուցիչ կամ քարշիչ

10482715-shutterstock_170934251-650-1466770968

Կտրատելու համար նախատեսված տախտակի կողքը տեղադրեք հովացուցիչ կամ սոխը կտրատեք միացված քարշիչի մոտ։ Այդ դեպքում արցունք առաջացնող գոլորշիները կցրվեն, նախքան Ձեր աչքերին հասնելը։

Մոմ կամ գազ

10482415-shutterstock_304268132-650-1466770968

Կտրատեք սողը վառված մոմի կամ գազօջախի կողքը։ Կրակը կօքսիդացնի արցունքաբեր նյութերը։

Քացախ

10483065-shutterstock_40251277-650-1466770968

Կտրատելու համար նախատեսված տախտակի վրա քսեք քացախ և քիմիական ռեակցիայի արդյունքում, սոխի արցունքաբեր նյութերը կչեզոքացվեն։

Աղ

10483165-shutterstock_329015855-650-1466770968

Տախտակի վրա աղ ցանեք և աղը կտրատելու ժամանակ առաջացած հյութը կներծծի իր մեջ։ Գերադասելի է օգտագործել խոշոր աղ։

Կիտրոնի կտոր

10482365-shutterstock_303034502-650-1466770968

Բացի վերընշված տարբերակներից, կտրատելու տախտակը կարելի է քսել կիտրոնի կտորով։ Կիտրոնահյութը նույնպես չեզոքացնում է արցունքաբեր նյութերը։

Ճիշտ դանակ

10482515-shutterstock_295238315-650-1466770968

Դանակի ընտրությունը նույնպես կարևոր է սոխ կտրատելու ընթացքում։ Որպեսզի կտրատելու ընթացքը արագ ստացվի և քիչ հյութ արտադրվի, հարկավոր է օգտագործել սուր և հարթ դանակ։ Դանակը չպետք է ունենա ոչ մի ատամիկ։

Ճիշտ շնչառություն

10483215-shutterstock_339716138-650-1466770968

Եվս մեկ տարբերակ, որը հաճախ են խորհուրդ տալիս՝ սոխը կտրատելու ընթացքում շնչեք բերանով և ոչ քթով։ Այսպիսով լակրիմատորի գոլորշիները չեն հայտնվում քթում և չեն գրգռում քթի լորձաթաղանթը և քիչ արցունք են առաջացնում։

Լողալու ակնոցներ կամ կապ

10482665-shutterstock_110186354-650-1466770968

Փակեք բերանն ու աչքերը լողալու համար նախատեսված ակնոցներով կամ ցանցակտորով (մառլիա)։

Խոհանոցային կոմբայն

10482565-shutterstock_263658179-650-1466770968

Ժամանակակից մեթոդ նրանց համար, ովքեր չեն փնտրում դժվար ճանապարհներ։ Բայց հաշվի առեք՝ կոմբայնի բաժակը պետք է ամուր փակված լինի, այդ պատճառով տվյալ պարագայում բլենդերը չի օգնի։

Կանաչ սոխ

10483015-shutterstock_386674876-650-1466770968

Հնարավորության դեպքում փոխարինեք գլուխ սոխը կանաչ սոխով։ Որպես օրենք, այդպիսի փոխարինումը չի փոխում կերակուրի համը։

Աղբյուրը՝  shkolazhizni.ru

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
15 օգտակար խորհուրդ. ինչպես մաքրել սոխն առանց արցունքների
Բնական լիճ թանաքից