fbpx

Էրիխ Մարիա Ռեմարկի 10 մեջբերումներ

Եթե հետևում եք մեր կայքին, ապա նկատած կլինեք, որ մենք հաճախ ենք հրապարակում համաշխարհային դասական համարվող գրող Ռեմարկի մեջբերումները: Այսօր ևս բացառություն չէ և Mediamag-ը մեծ հաճույքով հրապարակում է Ռեմարկի 10 ընտիր մեջբերումներ:

Ով ուզում է պահել՝ նա կորցնում է: Ով պատրաստ է ժպիտով բաց թողել՝ նրան ջանում են պահել:

Միայնությունը հեշտ է, երբ չես սիրում:

Որքան տարօրինակ է ժամանակակից երիտասարդությունը: Անցյալն ատում եք, ներկան տանել չեք կարողանում,  իսկ ապագայի հանդեպ անտարբեր եք: Դա դժվար թե բերի լավ վերջաբանի:

Հիմար ծնվելն ամոթ չէ: Իսկ ահա հիմար մեռնելը՝ ամոթալի է:

Գիտակցությունը տրված է մարդուն, որպեսզի նա հասկանա՝ ապրել միայն գիտակցությամբ, անհնար է:

Դու միայն երբեք քեզ մոտ չթողնես: Իսկ թողեցիր՝ կցանկանաս պահել: Իսկ այս աշխարհում ոչինչ պահել հնարավոր չէ:

Ամեն ինչ անցողիկ է՝ սա աշխարհի ամենաճշմարիտ ճշմարտությունն է:

Մարդիկ շատ ավելի մեծ թույն են, քան ալկոհոլն ու ծխախոտը:

Ինձ ոչ լավ է և ոչ էլ վատ: Ինձ ոչ մի կերպ է․․․

Այն, ինչը չես կարող ձեռք բերել, միշտ ավելի լավն է թվում նրանից՝ ինչ ունես: Սրանում է կայանում մարդկային կյանքի ռոմանտիկան և ապուշությունը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Էրիխ Մարիա Ռեմարկի 10 մեջբերումներ
PES 2013 – առաջին թրեյլերը