Սովորեցրեք նրանց դա և դուք մեծ բաներ կսովորեցնեք նրանց:
Սովորեցրեք երեխաներին երջանիկ լինել: Սովորեցրեք ոչ միայն բառերով, այլ նաև ձեր սեփական օրինակով…
Սովորեցրեք ձեր երեխաներին, որ երջանիկ լինելու համար կյանքում հավելյալ բան պետք չէ ունենալ՝ ոչ մարդ … ոչ վայր… ոչ մի բան…: Որ իրական երջանկությունն իրենց մեջ է: Սովորեցրեք նրանց, որ իրենք ինքնաբավ են:
Սովորեցրեք ձեր երեխաներին, որ պարտությունը միայն հորինվածք է․.. որ ամեն փորձ հաջող է․.. և որ յուրաքանչյուր ձեռքբերում տանում է դեպի հաղթանակ… և որ առաջին հաղթանակը ոչ պակաս պատվաբեր է, քան վերջինը:
Սովորեցրեք ձեր երեխաներին, որ նրանք բոլորը կապված են ամբողջ կյանքի հետ… որ նրանք մեկ են բոլոր մարդկանց հետ․.. և որ նրանք երբեք բաժանված չեն Աստծուց:
Սովորեցրեք ձեր երեխաներին, որ նրանք ապրում են անհավատալի առատության աշխարհում…
Որ այս աշխարհում ամեն ինչ բավական է բոլորի համար… և այս ամենը բոլորի համար նույնն է, և ոչ թե կուտակված մեծամասնության մոտ, և որը հենց այդ մեծամասնությունն էլ ստանում է:
Սովորեցրեք ձեր երեխաներին, որ իրենց կյանքում ինչ ուզում են, անարժան կամ անիրագործելի չէ:
Որ նրանք ստիպված չեն մրցել ուրիշների հետ ինչ-որ բանի շուրջ … և որ Աստծո օրհնությունը բոլորի համար է:
Սովորեցրեք ձեր երեխաներին, որ նրանց երբեք չեն դատապարտի… որ նրանք չպետք է անհանգստանան միշտ ճիշտ լինելու համար… որ նրանք չպետք է ավելի լավը լինեն՝ Աստծո աչքում գեղեցիկ լինելու համար:
Սովորեցրեք ձեր երեխաներին, որ հետևանքներն ու պատիժները նույն բանը չեն … որ աշխարհում մահ չկա… և որ Աստված երբեք ոչ մեկին չի դատապարտում:
Սովորեցրեք ձեր երեխաներին, որ սիրո համար պայմաններ չկան… և որ իրենց իսկ սերը, անվերապահորեն տրված, ամենամեծ նվերն է, որ նրանք կարող են տալ աշխարհին:
Սովորեցրեք ձեր երեխաներին, որ առանձնահատուկ լինելը չի նշանակում ավելի լավ լինել … դա նշանակում է լինել պարզապես տարբերվող …
Սովորեցրեք ձեր երեխաներին, որ կյանքում չկա մի բան, որ իրենք չկարողանան անել: Եվ որ միակ բանը, որ պետք է վերադարձվի մոլորակի բոլոր մարդկանց, հիշեցումն է`ովքեր են նրանք իրականում:
Սովորեցրեք դա ձեր երեխաներին ոչ թե խոսքով, այլ ձեր գործողություններով:
Ոչ թե քննարկման, այլ ցուցադրման միջոցով:
Եվ ինչ անեք՝ ձեր երեխաները կանդրադարձնեն:
Եվ ինչպես եք դուք հիմա ապրում, հենց այդպես էլ նրանք կապրեն:
Սովորեցրեք նրանց դա և դուք մեծ բաներ կսովորեցնեք նրանց:
Եվ հիշե՛ք…
Մենք բոլորս մեկ ենք…
Հեղինակ ՝Նիլ Դոնալդ Ուոլշ
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: