fbpx

11 ասույթ Սոկրատեսի մտքի գանձարանից

Ձեզ ենք ներկայացնում հին հույն փիլիսոփա Սոկրատեսի մտքի գանձարանից մի քանի ասույթներ.

Առաքինությունը գիտելիք է:

Ճանաչի՛ր ինքդ քեզ:

Մարդ անկարող է լինել իմաստուն ամեն ինչում: Հետևաբար ով ինչ գիտի, դրանում էլ իմաստուն է:

Արատներն ու չարիքը չիմացության, տգիտության ծնունդն են:

Հենց աստվածային հոգու շնորհիվ մարդը հաղորդակցվում է աստվածային գիտելիքին:

Գիտելիքից ուժեղ և ոչինչ չկա, այն միշտ և ամեն ինչում հաղթում է հաճույքին և մնացած ամեն ինչին:

Գիտելիքը ճշմարիտ կարծիքից արժեքավոր է և տարբերվում է նրանից կապակցվածությամբ:

Այն ամենը, ինչի ձգտում է հոգին, երջանիկ ավարտ է ունենում, եթե ղեկավարվում է բանականությամբ:

Բանականությունը բարիք է, անխոհեմությունը՝ չարիքի աղբյուր:

Խելքով թե դաստիարակությունը, թե կրթությունը շահեկան է:

Միայն բանականությամբ ղեկավարվելով թե առողջությունը, թե ուժը, թե գեղեցկությունը, թե հարստությունը օգտագործվում են ի բարին:

Հրապարակման ներկայացրեց՝ Լևոն Բուռնազյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 2 из 5 )
MediaMag
11 ասույթ Սոկրատեսի մտքի գանձարանից
ՍԵՐՆ ԻՆՔԴ ՔՈ ՀԱՆԴԵՊ! ՄՏԱԾԻՐ! Բառեր, որ փոխում են կյանքը (տեսանյութ)