fbpx

100-ամյա ֆոտոսեսիա՝ ամենահինը բոլոր պահպանված գունավոր լուսանկարներից

Անգլիացի ինժեներ և լուսանկարիչ Մերվին Օ’Հորմանը (1871-1958) գունավոր լուսանկարչության պիոներներից է։ Մերվինը 42 տարեկան էր, երբ 1913թ. որոշեց գունավոր լուսանկարներով հավերժացնել իր դստերը՝ Քրիստինային։

Այս լուսանկարների ստեղծման համար լուսանկարիչը կիրառել է այսպես կոչված Autochrome տեխնիկան, որը թույլ էր տալիս ստանալ գունավոր լուսանկարներ։ Այն արտոնագրված էր 1903թ. ֆրանսիացի Լյումեր եղբայրների կողմից։

Մերվին Օ’Հորմանը լուսանկարել է իր դստերը Հարավային Անգլիայի ափերին։

Այս սերիայի լուսանկարները ճանաչվել են ամենահինը՝ բոլոր պահպանված գունավոր լուսանկարներից։

2016թ. այս լուսանկարները դարձան 103 տարեկան։

Հայրը հատուկ էր խնդրել Քրիստինային հագնել վառ կարմիր հագուստ, քանի որ հենց վառ գույներն էին ամենից լավ երևակվում Autochrome տեխնիկայով արված լուսանկարնեում։

Autochrome տեխնիկայում օգտագործվում էին հատուկ ապակյա սկավառակներ, որոնք պատված էին կարտոֆիլի օսլայով և ներկանյութերով։

Մերվինը մահացավ 1958թ.։

Իսկ թե ինչպես դասավորվեց Քրիստինայի կյանքի՝ հայտնի չէ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
100-ամյա ֆոտոսեսիա՝ ամենահինը բոլոր պահպանված գունավոր լուսանկարներից
8 օրգան, որոնց նշանակության մասին շատերը չգիտեն