Որոշ մարդիկ փռշտում են բարձր և կտրուկ, որոշները մկան ձայն արձակում և այլն: Ինչպես պարզվել է. այն թե ինչպես եք Դուք փռշտում, կարող է շատ բան պատմել Ձեր բնավորության մասին:
ԱՄՆ-ից նյարդաբույժ Ալան Հիրշը նշում է, որ փռշտոցը նման է ծիծաղին: Որոշ մարդիկ ծիծաղում են բարձրաձայն, որոշները ցածրաձայն, և փռշտալու ոճը, որպես կանոն պահպանվում է երիտասարդ տարիներից՝ բացահայտեով մարդու անձնական որակները:
Փռշտոցի նշանակությունը
Ինչպես բացատրում է Հիրշը. փռշտոցի ժամանակ, մենք օրգազմին շատ նման հաճույք ենք զգում:
Եթե դուք սեքսուալ առումով զուսպ եք, ապա կարող եք ճնշել փռշտոցը: Եթե դուք ակտիվ եք, սիրում եք կյանքն ու հաճույքները, ապա ամենայն հավանականությամբ կփռշտաք բարձր և ուժեղ: