fbpx

Ծխում եմ: Շատ եմ ծխում:

Ծխում եմ: Շատ եմ ծխում: Այնքան եմ ծխում կարծես այդ պրոցեսը անվերջանալի լինի: Ամբողջ սենյակս ծխախոտի խիտ ծխով է պատված, չնայած նրան, որ պատուհանները բաց են:

Ծխում եմ ծխախոտս ու կարծես նրա հետ փորձում եմ ծխել իմ հոգսերս, իմ պրոբլեմներն ու ցավերը: Բայց իրականում ծխում եմ կյանքս: Այո ես դա գիտակցում եմ ու գիտակցաբար եմ ծխում կյանքս:

Իմ թունավոր, բայց հավատարիմ ընկերս՝ ծխախոտ իմ: Դու թունավորում ես ինձ, դու ավերում ես առողջությունս, դու ինձ կամաց-կամաց սպանում ես: Բայց փոխարենը դու դժվար պահերիս միշտ կողքս ես, դու ինձ քո հնարավորության սահմաններում օգնում ես հեշտ տանել ցավերը:

Այո, բոլորն են ասում, որ դու ինձ սպանում ես: Բայց միգուցե ես հոժարակա՞մ եմ ցանկացել, որ դու ինձ սպանես…

Դու ես ինձ կործանող, բայց նաև հավատարիմ ընկերս: Ես ատում եմ Քեզ, բայց նաև սիրում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag