fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Սմարտֆոնը սպանում է սերը․ Ռոմանտիկ բաներ, որոնք դադարել ենք անել

Սմարտֆոնը սպանում է սերը․ Ռոմանտիկ բաներ, որոնք դադարել ենք անել

Միմյանց աչքերի մեջ նայելու փոխարեն՝ մենք նայում ենք սմարթֆոնների էկրաններին․․․

Մենք դադարել ենք ծանոթանալ իրար հետ

Այնպես, ինչպես արժեր անել դա։ Դեռևս վերջերս մենք ծանոթանում էինք համերգներում, ակումբներում, ընկերական շրջապատներում և ուղղակի փողոցում։ Այժմ մենք ծանոթանում ենք համացանցում և սիրահարվում ենք էկրանի տառերին։ Իմիջիայլոց, նույնիսկ եթե ծանոթությունն առցանց է, բաժանվելուց երեք րոպե անց դու ամեն ինչ կիմանաս նրա մասին. նախ մենք կընկերանանք սոցցանցերում և կսկսենք լուսանկարներ նայել ու գրառումներ կարդալ։ Մեզ թվում է, թե այդպես ամեն ինչ կիմանանք մարդու մասին, իրականում ոչինչ չգիտենք։ Ոչ մի բան։ Բայց մտերմության պատրանքն արդեն ստեղծվել է։ Մենք չենք ձգտում հարցեր տալ և հետևել, թե մարդն ինչպես է բացվում պատասխաններում։ Չէ՞ որ առանց այն էլ գիտենք, որ նա սուրճ է սիրում և Կոհեն եղբայրների ֆիլմերը, հետո էլ կատու ունի։ Մենք նույնիսկ լայքել ենք դրա վերաբերյալ բոլոր գրառումները։ Ի՞նչ իմաստ կա հարցնելու։

Մենք դադարել ենք խոսել կարևորի մասին

Իսկ ինչի՞ համար։ Չէ՞ որ «ֆեյսբուք» գոյություն ունի, կարելի է ամեն ինչ այնտեղ գրել։ Ի վերջո, սոցցանցն ամեն ինչ կհանդուրժի։ Հետո էլ միշտ կարելի է ձևացնել, թե բոլորովին էլ նման բան նկատի չունեիք։ Չէ՞ որ ընդամենը գրառում է։ Մենք այլևս չպետք է պատրաստվենք լուրջ զրույցի, պետք չէ քաջություն հավաքել, որ շատ կարևոր մի բան ասենք, մենք կարիք չունենք մտահոգվելու՝ կենդանի արձագանքի սպասելիս։ Մենք միայն լայքի ենք սպասում կամ էլ մեկնաբանության։ Արդյունքում սոցցանցերում մեր պրոֆիլները հրաշալի հարաբերություններ ունեն։ Իսկ մենք ինքներս՝ ոչ մի հարաբերություն։

Մենք դադարել ենք ճիշտ արձագանքել հույզերին

Ցանկացած զգացում նախ և առաջ տեղեկատվության առիթ է։ Դուք երջանի՞կ եք։ Պետք է անպայման զիլ սելֆի անեք ու տեղադրեք «Ինստագրամում»։ Դուք գժտվե՞լ եք։ Պետք է խմել ու «Ֆեյսբուքում» մռայլ գրառում կատարել։ Պատրաստվում եք ճանապարհորդե՞լ։ Մի մոռացեք լուսանկարվել օդանավակայանում։ Այդ ամենը շատ լավ է, բայց խնդիրն այն է, որ հույզեր ստանալ հասցնում ենք, իսկ դրանք վայելել՝ արդեն ոչ։ Ամբողջ աշխարհին ձեր երջանկության մասին պատմելու ձգտումը խանգարում է երջանկությանը։ Իսկ ե՞րբ։ Չէ որ պետք է սպասել աշխարհի արձագանքին ձեր երջանկությանը, ժամանակ չի մնում դա վայելելու։

Մենք դադարել ենք հեռախոսազանգի սպասել

Մենք չենք բաժանվում սմարթֆոնից, բայց չենք սպասում, թե կզանգի։ Այլևս հնարավորություն չունենք հուզվելու՝ սիրելիի զանգին սպասելիս, որովհետև առանց դրա էլ գիտենք, թե որտեղ է։ Եթե նա համացանցում է, ուրեմն կարող է և պարտավոր է պատասխանել։ Ոմանք դրանում առավելություններ են գտնում. հուզվելու կարիք չկա, ամեն ինչ սքանչելի է։ Ոչ։ Սարսափելի է։ Որովհետև մենք զանգի էինք սպասում խոսելու համար։ Մենք կարող էինք ժամերով խոսել։ Գուցե դեռ հիշում ես սիրահարների մասին անեկդոտը․ «Դե լավ, դիր հեռախոսը։ Չէ, դու։ Չէ, ես չեմ կարող, դու դիր»։ Այժմ մենք չենք խոսում։ Այժմ գրում ենք․ «Ամեն ինչ կարգի՞ն է։ Այո։ Դե լավ»։

Մենք դադարել ենք իրար գրկած քնել

Իրականում իրար գրկած քնելն այնքան էլ հարմար չէ, եթե անկեղծ ասենք։ Բայց դրանք բացարձակ մտերմության այն պահերն են, որոնք ի վերջո որոշում են մեր իսկական վերաբերմունքն իրար։ Այժմ մենք իրար չենք գրկում, այլ թիկունքով ենք սեղմվում։ Որովհետև իրար գրկելն անհնար է, երբ ձեր ձեռքում սմարթֆոններ կան, իսկ առանց սմարթֆոնի քնելն անհնար է։

Մենք դադարել ենք երեկոն միասին անցկացնել

Մեզ թվում է, որ իրականում ոչինչ չի փոխվել, նախկինում էլ զույգերը երեկոն միասին են անցկացրել՝ ամեն մեկը զբաղվելով իր գործով: Իրականում եթե անգամ գիրքը, ֆիլմը խաղը կամ հոբբին ամբողջությամբ կլանում են մեր ուշադրությունը, միևնույն, մենք մնում ենք միասին: Իսկ գաջեթներով մենք երբեք միասին չենք լինում: Որովհետև այդ փոքրիկ սարքում սոցցանցերն են, որտեղ կենդանի մարդիկ են, նախ պետք է նրանց դուրս հանել ձեր կյանքից: Իրականում դա այնքան էլ բարդ չէ: Պարզապես պետք չէ պայուսակից կամ գրպանից հանել սմարթֆոնը, եթե իհարկե, ուզում եք միասին լինել:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։

կարդացեք նաև

Կենդանակերպի նշաններ, որոնք սեր և կյանքի ընկեր են գտնում բավական հասուն տարիքում

Աստղաբանությունը ունակ է շատ բաների, օրինակ՝ կանխատեսել, շո՞ւտ, թե՞ ուշ կհանդիպեք ձեր կյանքի երկրորդ կեսին: Սերը նման է ազարտային խաղի: Երբեմն բախտը բերում է երիտասարդ...

Ինտելեկտուալ ԹԵՍՏ․ Դժվարին թեստ, որ կարող են անցնել միայն իրապես գիտակ մարդիկ

Ներկայացնում ենք մեր հերթական ինտելեկտուալ, բազմագիտակության թեստը: Հարցերը հեշտերից չեն և դրանց կարող են պատասխանել իրապես գիտելիքներ ունեցող մարդիկ: Ի՞նչ եք կարծում, դուք կկարողանա՞ք...

Իմաստուն առակ այն մասին, թե ինչ հեշտությամբ են աղավաղվում փաստերը

Մի անգամ վանքում մի երիտասարդ վանական, որը նոր էր կուսակրոն ձեռնադրվել, ստանում է իր առաջին հանձնարարությունը՝ արտագրել և թարմացնել մի քանի եկեղեցական աղոթքներ, սաղմոսներ...

Մաշա Մնջոյանը Ավստրալիայի «Ձայնը» նախագծում դուրս է եկել ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ (տեսանյութ)

Մաշա Մնջոյանը փայլուն ելույթով ևս մեկ քայլ է առաջ գնացել Ավստրալիայի «Ձայնը» նախագծում և դուրս է եկել ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ: https://www.facebook.com/rubenmkhitaryangyumri/videos/744244486340090/ Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ...

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 13-ից 19-ը

ԽՈՅԵՐ Աստղերը հուշում են ձեզ զբաղվել ձեր եւ ձեր սիրելիի համատեղ ապագան ծրագրելով: ՑԼԵՐ Ձեր սիրելին ձեզ համար կարեւոր նորություն ունի, որը վերաբերում է ձեր հարաբերություններին: Թե...