Երբ կորցնում ենք, միայն այդ ժամանակ ենք սկսում տեսնել, գնահատել, գիտակցել, հասկանալ, ափսոսալ և փոշմանել…
Որոշ մարդիկ այդպես էլ չեն գնահատի Ձեզ մինչև չհեռանաք, երբ այլևս չեն ստանա Ձեր աջակցությունը, որը նրանք ընդունում էին որպես Ձեր պարտականություն, երբ այլևս չեն ստանա Ձեր կողմից այդքան հաճելի հաղորդագրությունները, որոնք նրանք պարզապես անտեսում էին, երբ այլևս չեք ընդունի նրանց գրկաբաց ամեն անգամ, երբ նրանք կթակեն Ձեր դուռը, երբ վերջապես այլևս չեք սպասի նրանց զանգին:
Որոշ մարդիկ այդպես էլ չեն գիտակցի, թե որքան էիք սիրում իրենց մինչև չգտնեն մեկին ով այդքան ուժգին կսիրի, որքան որ Դուք, մեկին ով կնայի իրենց այնպես, ինչպես Դուք էիք նայում նրանց, ով կստիպի զգալ իրենց այդքան ապահով աշխարհի այս քաոսում:
Որոշ մարդիկ կփորձեն արժանանալ Ձեր ուշադրությանը միայն այն ժամանակ, երբ դադարեք ուշադրություն դարձնել նրանց, երբ դադարեք հավանել նրանց բոլոր գրառումները, երբ դադարեք զանգահարել նրանց պարզապես ասելու, թե որքան եք սիրում, երբ դադարեք ամեն անգամ թողնել ամեն ինչ ու շտապել նրանց մոտ. որովհետև նրանք Ձեր օգնության կարիքն ունեն:
Որոշ մարդիկ կփորձեն Ձեզ հետ վերադարձնել միայն այն բանից հետո, երբ Ձեզ կորցնեն, երբ հասկանան, որ իրենք անփոխարինելի չեն Ձեզ համար, երբ հասկանան, որ մեկ ուրիշը Ձեզ ավելի լավ կվերաբերվի, քան իրենք են վերաբերվել, երբ հասկանան, որ Դուք այլևս համաձայն չեք տարբերակ լինելու, երբ հասկանան, թե որքան եսասեր են եղել:
Որոշ մարդիկ կկարոտեն Ձեզ, երբ Դուք մոռանաք իրենց՝ մոռանաք շնորհավորել իրենց ծննդյան օրը, երբ մոռանաք իրենց սիրելի երգը, երբ իրենց ջնջեք Ձեր հիշողությունից, երբ մոռանաք, թե ինչ զգացմունքներ էին իրենք արթնացնում Ձեր մեջ:
Որոշ մարդիկ կգնահատեն Ձեզ Ձեր հեռանալուց հետո միայն, երբ հասկանան, որ ամեն անգամ հանուն իրենց զոհաբերել եք Ձեզ՝ ինքներդ Ձեզ դեմ դուրս գալով, երբ հասկանան, թե քանի անգամ եք կրկին ու կրկին ներել իրենց, երբ գիտակցեն, որ Ձեր համբերության բաժակն արդեն լցվել է, որովհետև իրենք շփոթել են Ձեր համբերությունն ու հասկացողությունը Ձեր թուլության հետ:
Որոշ մարդիկ կսկսեն սիրել Ձեզ միայն այն ժամանակ, երբ ինքներդ դադարեք սիրել նրանց, երբ այլևս չկարոտեք նրանց, չփորձեք հիշել նրանց հպումներն ու ձայնի հնչերանգները, երբ նրանք տեսնեն, որ Դուք փոխվել եք՝այլևս չեք նայում իրենց այնպես, ինչպես առաջ: Նրանք կսիրեն Ձեզ միայն այն ժամանակ, երբ այլևս քնելուց առաջ չմտածեք իրենց մասին: Նրանք պատրաստ կլինեն բացել իրենց սիրտը Ձեր առաջ այն կոտրելուց հետո:
Որոշ մարդիկ կկորցնեն Ձեզ սիրելու հնարավորությունը, քանի որ Ձեր սիրտը կպատկանի արդեն նրան, ով կարիք չի ունենա սիրել Ձեզ միայն այն ժամանակ, երբ կհասկանա, որ կորցրել է: