fbpx

Սիրո մասին պարսկական հրաշալի ասացվածքներ

«Եթե դու մեկ անգամ սուզվես ծովը և մարգարիտ չգտնես՝ մի համարիր, որ այն ընդհանրապես գոյություն չունի»:

Սիրո մասին պարսկական որոշ ասացվածքներ արդեն ավելի քան 1000 տարեկան են: Եվ դա զարմանալի չէ, հաշվի առնելով, որ Պարսկաստանը եղել է հին և զարգացած քաղաքակրթություն, ով իր մեջ է ներառել իր կողմից գրաված բազմաթիվ ժողովուրդների մշակույթներ: Այդ մշակույթներից յուրաքանչյուրը ընդհանուր կայսերական «կաթսայի» մեջ ներդրել է իր իմաստությունը, և դրանց համադրությունը վեր է ածել Պարսկաստանին փայլուն և մշակույթային հարուստ քաղաքակրթության:

Եվ չնայած բազմաթիվ պարսկական ասացվածքները ժողովրդական ստեղծագործություններ են՝ դրանք բոլորն էլ մի փոքր փիլիսոփայական են, և ստիպում են շատերին մտորել:

«Այն, ինչ կուտես՝ կվերածվի ոչնչի: Այն, ինչ կտաս՝ կդառնա վարդ», – պարսկական ասացվածք:

Սրտի ծարավ

Պարսկական ամենահայտնի ասացվածքներից մեկն ասում է․ «Սրտի ծարավը չես հագեցնի միայն մեկ կաթիլ ջրով»: Դա նշանակում է, որ երբ ինչ-որ մեկը ձգտում է սիրել և լինել սիրված, նրանք շատ վելի մեծ պահանջ ունեն, քան կապվածության փոքրիկ ցուցադրությունը կամ վայրկյանական ինտրիգը:

Մարդիկ, ում պակասում է կապվածությունը՝ սիրում են յուրատեսակ ձևով: Որպես օրենք նրանք անում են դա շատ ուժգին և ակնհայտ: Նրանք իրենց այնքան դատարկ են զգում ներքուստ, որ հակված են չափազանցեցնելու և ցուցադրելու սեփական զգացմունքները:

Այո, միայնակ, սիրուց ծարավ սրտին ավելի շատ բան է պետք, քան մի քանի կաթիլ ջուրը, սակայն այն չպետք է լինի ժլատ և խմի ավելին, քան իրեն պետք է:

Երկու նավապետ

Միանշանակ, յուրաքանչյուր հարաբերություն պետք է հաշվի առնի Ձեր «երկրորդ կեսի» կարծիքը, սակայն եթե դուք փորձեք միաժամանակ նշանակել նավի երթուղին, իրար ձեռքից խլելով նավի ղեկը, դա կարող է վերջանալ աղետով:

Ահա այդ ասացվածքը․ «Երկու նավապետ կխորտակեն նավը»: Դրա իմաստը բավական պարզ է և հասկանալի՝ եթե ինչ-որ գործի գլխում կանգնած են երկու առաջնորդ, որոնք ղեկավարում և հրամաններ են տալիս միաժամանակ և որոնք վիճարկում են միմյանց հրամանները՝ դա ունակ է գործը հասցնել անփառունակ ավարտին:

Ղեկի մոտ միաժամանակ կանգնել փորձելու փոխարեն, ավելի լավ է պայմանավորվել զուգընկերոջ հետ, որպեսզի դա անել հերթականությամբ կամ կիսել պարտականությունները, որպեսզի Ձեզանից յուրաքանչյուրը զբաղվի այն բանով, ինչից ավելի լավ է հասկանում:

Երբ երթուղին փորձում են նշանակել երկու տարբեր տեսլականներ ունեցող մարդիկ, դա, որպես օրենք, պարզվում է հակաարդյունավետ:

Հիշողություն և հույսեր

Պարսկական մի հրաշալի ասացվածքում ասվում է․ «Թույլ մի տվեք Ձեր հիշողոթյուններին ավելի շատ կշռել, քան կշռում են Ձեր հույսերը»: Այս ասացվածքը խոսում է երևույթի մասին, որը շատ հաճախ առկա է սիրո մեջ: Երբեմն մեզ ոչ մի կերպ չի հաջողվում մոռանալ նրանց, որոնց նախկինում սիրել ենք: Մենք կառչում ենք կատարված սխալներից և չենք ցանկանում բաց թողնել ցավը:

Եթե մենք ցանկանում ենք կատարել առավել իմաստուն և ճիշտ ընտրություն (ինչպես սիրո մեջ, այնպես էլ կյանքում ընդհանրապես), պետք է ձգտել չխրվել անցյալում: Լողացեք հոսքի ուղղությամբ, և մի կառչեք իրավիճակներից, որոնք արդեն անցել են և այլևս երբեք հետ չեն գա:

Թույլ տվեք կյանքին շարժվել իր հունով: Եթե դուք ցանկանում եք շարունակել առաջ շարժվել, մի կապեք Ձեզ այն պահի հետ, որն արդեն անցել է և այլևս երբեք հետ չի գա:

Սեր և բարություն

Սերն ու բարությունը անքակտելիորեն կապված են իրար հետ: Լինել բարի՝ նշանակում է արժանանալ սիրո: Մենք բարի ենք անվանում այն մարդկանց, ում համարում ենք քնքուշ, բաց և ուրիշների հանդեպ հարգալից վերաբերմունք ունեցող: Այս ամենն էլ բարության էությունն է:

Պարսկական ասածվացքներից մեկում ասվում է հետևյալը․ «Քաղցր խոսքերով և բարությամբ կարելի է կնճիթի ծայրից բռնած Ձեր ետևից տանել փղին»: Այլ բառերով՝ բարեհամբուրությունն ու լավ վարքագիծը ավելի ուժեղ են, քան ագրեսիվությունը և կոպտությունը: եվ այդ մասին արժե, որ հիշեն բոլորը, ով սիրում է և ցանկանում է լինել սիրված:

Մարգարիտների հազվագյուտությունը

Կյանքի ընթացքում մենք բոլորս անցնում ենք փուլերով, երբ, ինչպես մեզ է թվում, որ շուրջբոլորն ամեն ինչ ծաղկում է՝ ամեն ինչ, ներառյալ նաև սերը: Բայց պատահում են նաև փուլեր, երբ ամեն ինչ բոլորովին այն չէ: Երբ ոչ մեր ներսում, ոչ մեր շուրջը՝ ոչինչ չի աճում և ոչինչ չի ծաղկում: Երբեմն այդ փուլերը այնքան մռայլ են, որ ստիպում են կորցնել հույսերը և փոխում են կյանքի հայացքները:

Կյանքի և սիրո մասին պարսկական ասացվածքներից մեկը խոսում է այն մասին, թե որքան կարևոր է թույլ չտալ, որ դա կատարվի: Ահա այն․ «Եթե դու մեկ անգամ սուզվես ծովը և մարգարիտ չգտնես՝ մի համարիր, որ այն ընդհանրապես գոյություն չունի»:

Այնպես որ, եթե դուք փնտրում եք մարդու, ում կսիրեք ամբողջ սրտով, ապա շատ հավանական է, որ դուք փնտրում եք ոչ ճիշտ վայրում:

Մի հանձնվեք՝ Ձեր մարգարիտը դեռ սպասում է Ձեզ, եթե չդադարեք փորձերը:

Սիրո մասին այս բոլոր պարսկական հրաշալի ասացվածքները հիշեցնում են մեզ այն մասին, որ սերը՝ չափազանց բարդ զգացմունք է: եվ կախված նրանից թե ինչպես մենք նրա հետ գործ կունենանք, այն ունակ է մեզ երջանկություն բերել, կամ լցնել կյանքը տառապանքներով: Բայց մեզանից յուրաքանչյուրը լիովին ունակ է գտնել սեր զգալու իր տարբերակը, աճեցնել այն և վերածել դրական ուժի՝ սեփական կյանքում:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Սիրո մասին պարսկական հրաշալի ասացվածքներ
1650 մկան թակարդ, 1840 պինգպոնգի գնդակներ և ամենատպավորիչ շղթայական ռեակցիան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)