fbpx

Հետաքրքիր տեղեկություններ շնաձկների մասին

Առաջին շնաձկները հայտնվել են ավելի քան 400 մլն տարի առաջ: Դա տեղի է ունեցել դինոզավրների հայտնվելուց դեռևս 200 մլն տարի առաջ…

Ներկայացնում ենք Ձեզ բավական հետաքրքրաշարժ տեղեկություններ սարսափազդու այս «հրեշների» մասին.

– Գիտնականները շնաձկներ են գտել մեր երկրագնդի բոլոր օվկիանոսներում:
– Շնաձկները մտնում են կռճիկավոր ձկների խմբի մեջ: Նրանք ամբողջովին բաղկացած են կռճիկներից:

• Քանի որ, շնաձկները ամենաքիչն են հիվանդանում քաղցկեղային հիվանդությամբ, գիտնականները ուսումնասիրում են նրանց կռճիկները՝ հուսալով, որ կգտնեն այդ հիվանդության դեմ դեղամիջոցը:

• Շնաձկան հարձակման մասին առաջին ձեռագիր հիշատակումը գտնվում է Հերոդոտի գրառումներում (մոտ մ.թ.ա. 484-425 թ.): Դատելով այդ նկարագրություններից՝ «հրեշների» հորդաները խժռում էին Պարսկական նավատորմի ծովագնացներին, որոնք նավաբեկության էին ենթարկվում:

• Արյունը շնաձկների հարձակման հիմնական հրահրողն է, հազար լիտր ջրի մեջ մի կաթիլ արյունն էլ բավական է, որպեսզի զոհի հոտը զգան:

• Շնաձկան ծնոտը միացված չէ գանգատուփին, ինչը թույլ է տալիս դա փոքր ինչ առաջ ձգել՝ զոհին ապահով բռնելու համար:

• Մինչ հղկաթղթի հայտնաբերումը, մարդիկ օգտագործում էին շնաձկան կոշտ մաշկը, որը կոչվում է «շագրեն»: Ճապոնացի զինվորները իրենց թրերի բռնակները հատուկ փաթաթում էին շնաձկան կաշվով, որպիսի դրանք ձեռքերից չսահեն:

• Որոշ ծովագնացներ շնաձկներ են որսում, կտրում են նրանց լողակները՝ ապուրի համար, իսկ կենդանի դիակները գցում ծովը: Այլանդակված շնաձկները չեն կարողանում այլևս լողալ և շնչել, և, վերջիվերջո, սատկում են:

• Շնաձկները ունեն 40-45 ատամ: Կողքին գտնվում են ևս մի քանիսը (փոխարինման համար): Երբ ատամը ընկնում է կամ կոտրվում, ընդամենը մեկ օր է անհրաժեշտ փոխարինման համար: Ամբողջ կյանքի ընթացում շնաձուկը կարող է փոխել մինչև 30,000 ատամ: Ամեն նոր ատամը նախորդից մեծ է լինում, այդ իսկ պատճառով շնաձկերը տարիքի հետ կարող են սարսափելի տեսք ստանալ:

• «Շնաձուկ» բառի օգտագործումը առաջին անգամ անգլերեն լեզվում ի հայտ է եկել 1569 թվականին: Նախկինում անգլիացի ծովագնացները և ձկնորսները օգտագործում էին «ծովային գայլ» կամ իսպանական «tiburon» անվանումները:

• Երբեմն կետորսները շնաձկան փորից բավականին տարօրինակ իրեր են հայտնաբերում՝ կոշիկներ, աթոռներ, մեխեր, տորպեդներ, թմբուկներ և այլն:

• Ագրեսիվ բնավորության պատճառով մոխրագույն շնաձկների ընտանիքի ներկայացուցիչները երբեմն անվանվում են «գանգստեր-շնաձկներ»:

• Պորտուգալիայի ափերի մոտ բնակվող շնաձկներն ապրում են ջրի մեջ ՝3,5 կմ խորության վրա:

• Մարդկանց վրա շնաձկների հարձակումների 2/3-ը տեղի է ունեցել 2 մետրից քիչ խորությամբ ջրերում:

• Շնաձկները մինչ հարձակումը հաճախ զգուշացնող նշաններ են անում՝ ձգում են մեջքը, բարձրացնում են գլուխը:

• Գնալով ավելի շատ մարդ է մահանում մեղվի խայթոցից կամ կայծակից, քան շնաձկների հարձակումներից: Աշխարհում տարեկան մոտ 30 մարդ է մահանում շնաձկան հարձակումից: Ավելի հաճախ դա տեղի է ունենում, երբ շնաձուկը հետապնդում է այլ զոհի և խառնում է նպատակակետերը:

• Շնաձկների հարձակումներ են ֆիքսված ամբողջ աշխարհում, բայց ավելի շատ պատահում է Հյուսիսային Ամերիկայում (գերակշռող մասը Ֆլորիդայի և Հավայաների ծովափերում), Ավստրալիայում և Հարավային Աֆրիկայում:

• Վիթխարի շնաձկան լյարդը կշռում է ավելի քան 1000 կգ և պարունակում է յուրահատուկ հեղուկ, որը պահպանում է մարմնի բալաստը:

• Հակառակ տարածված կարծիքի՝ շնաձկան ստամոքսը նրա օրգանիզմի ամենամեծ օրգանը չէ: Ամենամեծը երիկամն է, որի չափսը կարող է կազմել գիշատիչի մարմնի մինչև 25%-ը:

• Գրենլանդիայի ջրերում հանդիպում են շնաձկներ, որոնց աչքերի վրա յուրօրինակ վնասատուներ են ապրում, որոնք կարողանում են մուգ ջրերում լույս արձակել: Գիտնականները կարծում են, որ այդ լուսարձակող «օգնականները» զոհերին տանում են դեպի շնաձկան երախը:

• Կարթաձողով և գալարով բռնված ամենամեծ ձուկը եղել է մեծ Սպիտակ մարդակեր-շնաձուկը: Նրա քաշն էր 1200 կգ, իսկ երկարությունը՝ 5,3 մետր: Նրան անվանում են «սպիտակ մահ»: Նա կարող է ունենալ մինչև 9 մետր երկարություն և հանդիսանում է միակ ձուկը, որ կարող է շրջակայքը ուսումնասիրելու համար գլուխը ջրից դուրս հանել: Նրա ծնոտը գայլի ծնոտից 6 անգամ ուժեղ է: Մարդկանց վրա մահացու հարձակումների 30-50% կատարվում են Սպիտակ շնաձկների կողմից:

• Մայր-շնաձուկները մեկ աճոնի մեջ ունենում են մինչ 48 ձագեր, իսկ կետային շնաձուկները ռեկորդակիր են մեկ աճոնի մեջ ձագերի քանակով: Մեկ աճոնից կարող են բազմանալ մի քանի հարյուրավոր փոքր շնաձկներ:

• Շնաձկների հղիությունը տևում է 2 տարուց ավել:

• Ծննդաբերության ժամանակը էգ շնաձուկը կորցնում է ախորժակը, որպիսի ծննդաբերությունից հետո սեփական ձագերին ուտելու ցանկություն չառաջանա:

Հրապարակման ներկայացրեց՝ Կարինե Աթաբեկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հետաքրքիր տեղեկություններ շնաձկների մասին
Էքստրասենսը պատմել է, թե որ սովորություններն են աղքատության հանգեցնում (+տեսանյութ)