Դեկտեմբերը մեզ դրդում է անկեղծ լինել՝ թե՛ ինքներս մեր, թե՛ զուգընկերոջ և թե՛ հարազատ մարդկանց հետ: Սա մի ամիս է, երբ հարաբերությունները կարող են կտրուկ փոխել իրենց ընթացքը: Սակայն վախենալ պետք չէ. այս փոփոխությունները հենց այն են, ինչը վաղուց պետք է տեղի ունենար:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Մի՛ փորձեք վերահսկել ամեն մի հույզ, թո՛ւյլ տվեք զգացմունքներին արտահայտվել: Եվ հիշեք՝ դեկտեմբերին ցանկացած անկեղծ խոսք առանձնահատուկ ուժ ունի:
Խոյ
Այս ամիս դուք առանձնահատուկ մտախոհ կլինեք: Ձեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած կլինի այն բանի վրա, թե որքանով է ձեզ հարմարավետ ներկայիս հարաբերություններում, և արդյոք ձեզ գնահատված եք զգում: Հնարավոր են պահեր, երբ հույզերը հանկարծակի կբորբոքվեն, և կհասկանաք, որ կան թեմաներ, որոնք անհապաղ քննարկում են պահանջում: Մի՛ խուսափեք բարդ զրույցներից. հենց դրանց միջոցով է տեղի ունենում իրական մերձեցումը: Եթե ձեր և զուգընկերոջ միջև սառնություն առաջանա, ապա հաշտվելու լավագույն պահը կլինի ամսվա վերջում, երբ երկուսդ էլ պատրաստ կլինեք լսել միմյանց:
Ցուլ
Դեկտեմբերը կարող է զարմացնել ձեզ անձնական կյանքում տեղի ունեցող կտրուկ շրջադարձերով: Ձեզանից ոմանց սպասվում է անսպասելի խոսակցություն, որը կփոխի ձեր պատկերացումները զուգընկերոջ մասին: Եթե ձեր կապը խարխուլ է, մեծ է հավանականությունը, որ կորոշեք առանձին ճանապարհներով գնալ: Իսկ ամուր հարաբերություններում կարող են առաջանալ վստահության և ֆինանսների հետ կապված հարցեր: Ավելորդ վեճերից խուսափելու համար եղեք առավելագույնս ուղիղ, բայց նրբանկատ: Եթե ինչ-որ բան կասկած է հարուցում, մի՛ լռեք. բաց երկխոսությունը կօգնի պահպանել այն, ինչը թանկ է ձեզ համար:
Երկվորյակներ
Ամսվա առաջին օրերը կպարգևեն թեթևություն. դուք կվայելեք հանդիպումները, սիրախաղն ու մտերիմ մարդու ջերմությունը: Սակայն հետո կարող է առաջանալ կասկած կամ որոշակի ներքին դադար. դուք կսկսեք վերլուծել՝ որքանով են կայուն ձեր զգացմունքները: Նախքան ձեր ապրումները զուգընկերոջ հետ կիսելը, մտածեք՝ արդյոք չի՞ կրկնվում անցյալի սցենարը: Եվ եթե այո, ապա ինչո՞ւ: Դեկտեմբերը պահանջում է գիտակցվածություն. մի՛ շփոթեք պահի ազդեցությունը մարդու մասին վերջնական հետևություն անելու հետ:
Խեցգետին
Այս ամիսը պահանջում է, որ դուք ավելի խնայողաբար մոտենաք ձեր նյարդերին: Կարող է տպավորություն ստեղծվել, թե մտերիմներից մեկն իրեն անկայուն է պահում, փոխում է ծրագրերը կամ քաոս է բերում ձեր կյանք: Մի՛ շտապեք եզրակացություններ անել. որոշ բաներ կպարզվեն ինքնաբերաբար: Պահպանեք ներքին հավասարակշռությունը և հիշեք, որ ոչ ամեն անակնկալ է վտանգ պարունակում: Սիրային հարցերում կտեսնեք, թե որքանով է ձեր կողքի մարդը պատրաստ զիջումների գնալ: Ամսվա վերջին ամեն ինչ ավելի հանգիստ և պարզ կդառնա:
Առյուծ
Դեկտեմբերը կստիպի ձեզ կենտրոնանալ սիրո վրա՝ բառի բուն իմաստով: Դուք ավելի սուր կզգաք ուշադրության և փոխադարձության կարիքը: Եթե միայնակ եք, մեծ է հետաքրքիր ծանոթության հավանականությունը, թեև բացառված չեն նաև տարօրինակ իրավիճակները՝ թյուրիմացությունների պատճառով: Զույգերի մոտ հնարավոր են մանր անհասկացվածություններ, որոնք ավելի լավ է լուծել անմիջապես՝ առանց վիրավորանք կուտակելու: Մի՛ վախեցեք բարձրաձայնել ձեր ցանկությունները. ձեր անկեղծ խոսքերը զուգընկերոջ վրա շատ ավելի մեծ տպավորություն կթողնեն, քան զգացմունքները թաքցնելու փորձերը:
Կույս
Ամիսը կսկսվի հաճելի և ջերմ նոտայով՝ համատեղ գործեր, զբոսանքներ և փոքրիկ ուրախություններ: Սակայն դեկտեմբերի կեսերին հնարավոր են ծրագրերի անսպասելի փոփոխություններ կամ հուզական հոգնածություն: Սա ճգնաժամի նշան չէ, պարզապես ձեզ սովորականից մի փոքր ավելի շատ անձնական տարածություն է պետք: Աշխատեք խնդիր չփնտրել այնտեղ, որտեղ այն չկա: Եթե միայնակ եք, մի՛ վանեք երկրպագուներին միայն այն պատճառով, որ թեթև անհանգստություն եք զգում. երբեմն զգացմունքները գալիս են գործողություններից հետո:
Կշեռք
Դեկտեմբերին ձեզ համար հատկապես կարևոր է ազնիվ լինել ինքներդ ձեզ հետ: Եթե երկար ժամանակ փորձել եք գոհացնել ուրիշներին, այս ամիսը ցույց կտա նման վարքագծի հետևանքները: Ցանկություն կառաջանա ուղիղ խոսել սեփական կարիքների մասին, և դա ճիշտ ճանապարհն է: Հարաբերություններում հնարավոր են խոսակցություններ, որոնք վաղուց հասունացել են: Բայց դուք կարողանում եք ճշմարտությունը մատուցել մեղմ և դիվանագիտորեն՝ օգտվեք այդ տաղանդից: Միայնակ Կշեռքները կարող են գրավել մի մարդու ուշադրությունը, ով արտաքին փայլից առավել գնահատում է անկեղծությունը:
Կարիճ
Ձեր ամիսը կանցնի խորը շփման նշանի ներքո: Դուք կզգաք, որ այլևս չեք ցանկանում մասնակցել մակերեսային զրույցների կամ հասկանալ անորոշ ակնարկներ. ձեզ հստակություն է պետք: Զուգընկերը նույնպես կցանկանա ձեզ ավելի լավ ճանաչել, բայց ուշադիր եղեք մտքերի ձևակերպման հարցում: Դեկտեմբերը հնարավորություն կտա վերաիմաստավորել հարաբերությունները և, գուցե, ամեն ինչ սկսել նոր էջից: Չեն բացառվում լարվածության պահերը, բայց դրանք կդառնան ընդամենը մի աստիճան՝ դեպի ավելի հասուն կապ տանող ճանապարհին:
Աղեղնավոր
Ձեզ համար սա ներքին վերլուծության ժամանակ է. դուք կմտածեք անցյալի սխալների մասին, կհամեմատեք փորձը և հետևություններ կանեք, թե ինչ եք ուզում ապագայում: Եթե հարաբերությունների մեջ եք, ցանկություն կառաջանա ամրապնդել կապը հոգատարության և ուշադրության միջոցով: Երբեմն ձեզ համար ավելի հարմարավետ կլինի առանձնանալ՝ մտքերը ի մի բերելու համար: Միայնակ Աղեղնավորները կարող են ձգողականություն զգալ մի մարդու հանդեպ, ով չափազանց առեղծվածային է թվում. մի՛ շտապեք, թույլ տվեք նրան բացվել աստիճանաբար:
Այծեղջյուր
Դեկտեմբերին դուք կվերագնահատեք սիրուց ունեցած ձեր ակնկալիքները: Հարաբերություններում կամ նոր ծանոթությունների ժամանակ կարող է տպավորություն ստեղծվել, թե ամեն ինչ զարգանում է չափազանց արագ կամ, հակառակը՝ դանդաղ: Մի՛ անհանգստացեք, տեմպը կկարգավորվի: Հնարավոր են ծրագրերի փոփոխություններ և քննարկումներ, որոնք համբերություն կպահանջեն: Գլխավորը՝ մի՛ փորձեք ամեն ինչ որոշել զուգընկերոջ փոխարեն: Եթե միայնակ եք, ուշադրություն դարձրեք այն մարդուն, ով արդեն վաղուց ձեր կողքին է. նա կարող է հոգեպես ձեզ շատ ավելի մոտ լինել, քան կարծում էիք:
Ջրհոս
Այս ամիսը հնարավորություն կտա խորացնել հարաբերությունները, հատկապես եթե թույլ տաք ձեզ մի փոքր ավելի էմոցիոնալ լինել: Աշխատեք խուսափել հապշտապ խոսակցություններից, որոնց համար հետո ստիպված կլինեք արդարանալ: Ամսվա կեսերին կարող է ժամանակ պահանջվել ինքներդ ձեզ համար՝ վերալիցքավորվելու նպատակով: Բայց հենց դա կօգնի ձեզ ավելի ազնիվ լինել հարաբերություններում: Միայնակ Ջրհոսներին խորհուրդ է տրվում ավելի հաճախ լինել մարդաշատ վայրերում. դուք կարող եք հանդիպել մեկին, ում հետ կառաջանա հանգիստ, բայց շատ ամուր համակրանք:
Ձկներ
Դուք հնարավորություն ունեք դեկտեմբերն անցկացնել շատ քնքուշ և գեղեցիկ մթնոլորտում, եթե սովորեք մեղմորեն կառավարել ձեր հույզերը: Մտերիմներից մեկը կարող է անհանգստության առիթ տալ, բայց կտրուկ մի՛ արձագանքեք. դրանք ընդամենը ժամանակավոր տատանումներ են: Ձեր հանգստությունը կդառնա ներդաշնակության գրավականը: Եվ եթե հարաբերությունների մեջ եք, ապա կնկատեք, թե ինչպես է զուգընկերը սկսում պատասխանել ձեզ ջերմությամբ: Միայնակ Ձկները կարող են ռոմանտիկ ձգողականություն զգալ արդեն ամսվա առաջին օրերին. բաց մի՛ թողեք նախաձեռնություն ցուցաբերելու հնարավորությունը:








