fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Կենդանակերպի ամենաեսասեր նշանները

Կենդանակերպի ամենաեսասեր նշանները

Կենդանակերպի նշանների ներկայացուցիչներից յուրաքանչյուրն ինչ-որ չափով եսասեր է։ Բայց կենդանակերպի որոշ ներկայացուցիչներ առավել հակված են եսասիրական դրսևորումների։

Խոյ

Եսասիրության արքաներն են, քանի որ ամեն ինչում սեփական հետաքրքրությունն են որոնում։ Բայց նրանց եսասիրությունը չար բնույթ չունի. նրանց դրսևորում են այս հատկությունն այն պատճառով, որ միշտ ցանկանում են հասնել իրենց ուզածին։ Նրանց համար առաջին հերթին գոյություն ունեն սեփական նպատակներն ու կարծիքները։

Ցուլ

Ինքնասիրահարվա՞ծ. այո։ Էգոի՞ստ. ոչ։ Ցուլերը եսասեր լինելու պատճառ չունեն, բայց սեփական հետաքրքրության փոքր բաժինը դիտարկում են ամեն ինչում։ Սովորաբար դա չի խանգարում նրանց հետ շփմանը։

Երկվորյակներ

Երբեմն չափազանց ինքնավստահ են, բայց եսասեր չեն։ Կարծում են, թե գիտեն ամեն ինչ։ Սակայն երբեմն Երկվորյակների ինքնասիրահարվածությունը կարող է եսասիրության վերածվել։ Այդ դեպքում նրանք սկսում են որոշումներ կայացնել երկուսի փոխարեն։

Խեցգետին

Խեցգետինների համար կարևոր չէ մյուսների տրամադրությունը։ Եթե նրանք լավ տրամադրություն ունեն, ամեն ինչ լավ է, եթե վատ տրամադրություն ունեն, ուրեմն վատ պետք է լինի բոլորի համար։

Առյուծ

Ի ծնե եսասեր են։ Կարծում են, թե ամենագեղեցիկն են, ամենախելացին ու իմաստունը։ Երբեմն դա համապատասխանում է իրականությանը, բայց դեպքերի մեծամասնությունում Առյուծները գերագնահատում են իրենց։

Կույս

Ամենահաճելի նշաններից են, քանի որ կարողանում են իրենց դիտարկել կողքից և զսպել իրենց։ Երբեմն եսասիրություն չեն ցուցաբերում՝ պարզապես շահի մասին պատկերացումներից ելնելով։

Կշեռք

Կշեռքները սիրում են սեփական ժամանակը. մյուսների ծրագրերը նրանց չեն հուզում։ Նրանց թվում է, թե մարդիկ միշտ պետք է ժամանակ ունենան իրենց օգնելու համար։

Կարիճ

Սարսափելի եսասերներ են։ Հաճախ հավատացած են, որ այս աշխարհն իրենց է պատկանում, այդ թվում՝ մարդկանց ժամանակը, սերն ու ուշադրությունը։

Աղեղնավոր

Եսասեր են, սիրում են գովազդել իրենց՝ չափազանցնելով մանրամասները։ Հաճախ են ուրիշների հաղթանակներն իրենց վերագրում, ինչը չի կարող չվիրավորել մյուսների ինքնասիրությունը։

Այծեղջյուր

Եթե Այծեղջյուրն իր առջև նպատակ է դրել, պարտադիր կհասնի դրա իրականացմանը։ Նրանց համար գոյություն ունեն միայն սեփական նպատակները, և նրանք տեսնում են միայն սեփական հետաքրքրությունները։ Եսասիրության այս դրևորումն օգտակար է հաջողությունների հասնելու համար, բայց ո՛չ հարաբերություններում։

Ջրհոս

Ջրհոսները նման են Երկվորյակներին։ Նրանք անկեղծորեն հավատում են, որ միշտ ճիշտ են։ Սա երբեմն համապատասխանում է իրականությանը, քանի որ Ջրհոսները կրթված են, խելացի։

Ձկներ

Զգացմունքային են, այդ պատճառով էլ եսասիրություն են ցուցաբերում սիրային հարաբերություններում։ Պաշտում են ուշադրությունը, այդ պատճառով աշխատում են բոլորի ուշադրությունը գրավել իրենց կողմը։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։

կարդացեք նաև

video

Արամ MP3, Միհրան Ծառուկյան, Արաբո Իսպիրյան, Մկրտիչ Արզումանյան, Արսեն Սաֆարյան – ՀԵՐՈՍ ՏՂԵՐՔ

Արամ MP3, Միհրան Ծառուկյան, Արաբո Իսպիրյան, Մկրտիչ Արզումանյան, Արսեն Սաֆարյան աստղաբույլը ներկայացրել է նոր երգ ու տեսահոլովակ «ՀԵՐՈՍ ՏՂԵՐՔ» անվանումով: Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք...

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 21-ից 27-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 21-ից 27-ը: ԽՈՅԵՐ Ձեզ խորհուրդ չի տրվում ալկոհոլ օգտագործել` հատկապես ձեր սիրելիի ներկայությամբ: Դրա անգամ ամենաչնչին չափաբաժինը փորձելուց հետո դուք,...

ԹԵՍՏ․ Ֆիթնես ուղեղի համար: Կկարողանա՞ք անսխալ պատասխանել բոլոր հարցերին

Ի՞նչ եք կարծում, կբավարարի՞ Ձեր գիտելիքները, որպեսզի կարողանաք ճիշտ պատասխանել մեր թեստի բոլոր 12 հարցերին: Եթե դուք կարողանաք թեստում սխալվել ոչ ավել քան 1...

30 մեջբերում Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկ» գրքից

Ներկայացնում ենք Ձեզ խորիմաստ մեջբերումների հավաքածու Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկ» գրքից: 1. Տարիքից չեն ծերանում, այլ երբ հոգնում են ձգտումներից։ 2. Քո ցավն, ՀԱՅՐԵՆԻՔ, կրակե շապիկ...

ԹԵՍՏ․ Արդյո՞ք լավ եք հաշվում մտքում: Եկեք ստուգենք

Թեստ, որը դուր չի գա հումանիտարներին․․․ Իսկ դուք կարողանո՞ւմ եք արագ հաշվել մտքում: Մի կողմ դրեք բոլոր հաշվիչ սարքերը և փորձեք թեստն անցնել մտովի: Ի՞նչ...