✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Սիրահարված տղամարդու մարմնի լեզուն. ինչպե՞ս հասկանալ, որ նա Ձեր հանդեպ անտարբեր չէ

«Շփման մեջ ամենակարևորը լսել այն, ինչ չի ասվել», - Պիտեր Դրաքեր:
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Բոլորս էլ գիտենք, որ տղամարդկանց համար երբեմն շատ դժվար է արտահայտել իրենց իսկական զգացմունքները։ Երբեմն ուժեղ սեռի ներկայացուցիչները պարզապես համր են դառնում, երբ փորձում են պատմել, թե ինչ են զգում։ Սակայն այն, ինչ տղամարդը չի կարող բառերով ասել, կարող է արտահայտել մարմնի լեզվով։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Մենք չենք կարող ապրել առանց շփման: Երբեմն մենք դրա համար օգտագործում ենք բառեր, երբեմն էլ գտնում ենք ինքնաարտահայտելու այլ ձևեր: Ճշմարտությունն այն է, որ մարմնի լեզուն հաճախ ավելին է ասում մեր մասին, քան այն բառերը, որոնք մենք արտասանում ենք:

Ոչ բանավոր հաղորդակցությունն ամենաանկեղծն է։ Ավելին, սերն այն զգացմունքներից է, որն իր ինտենսիվության պատճառով հաճախ արգելափակում է մեր բանավոր հաղորդակցությունը՝ ստիպելով ապավինել սեփական մարմնի լեզվին։

Ստորև կնկարագրենք սիրահարված տղամարդու մարմնի լեզվի որոշ նշաններ։

«Ամենահին լեզուն մարմնի լեզուն էր, և, հետևաբար, եթե ուշադրություն դարձնենք միայն մտքերի և զգացմունքների բանավոր կամ գրավոր արտահայտմանը, ապա մենք մեզ զրկում ենք մարդկային լեզվի մեծ մասից» – Պաուլո Ֆրեյրե:

Մեր մարմինը միշտ «խոսում է» շատ պերճախոս։ Սիրահարված տղամարդկանց (նաև կանանց) կարելի է ճանաչել նրանց աչքերի հատուկ փայլով։ Նորմալ է, երբ տեսնում ենք մեկին, ում սիրում ենք և մեր աչքերը սկսում են փայլել: Բոլոր մտքերը զբաղված են միայն մեկ մարդով, ուստի արցունքագեղձերը սովորականից ավելի են գրգռվում։ Ահա թե ինչով է բացատրվում նման իրավիճակներում աչքերի բացառիկ պայծառությունը։

Սակայն սա միակ բանը չէ, որ արժե նշել։ Սիրահարված տղամարդու մարմնի լեզվի ամենախոսուն նշաններից մեկը նրա սևեռուն հայացքն է։ Այս հայացքը հետևում է ձեզ, որտեղ էլ որ գնաք և հեշտությամբ գտնում է ձեզ ամբոխի մեջ: Նա բաց չի թողնի ձեզ, քանի դեռ տեսադաշտից դուրս չեք եկել:

Ավելին, այդ հայացքը սովորաբար կենտրոնանում է ձեր շուրթերի վրա։ Եվ կապ չունի՝ խոսո՞ւմ եք, թե՞ լռում։ Այս հայացքը խոսում է սիրահարված տղամարդու փոխարեն։ Նման իրավիճակում խոսքեր պետք չեն։

Բացի հայացքից, արժե ուշադրություն դարձնել դեմքի այլ ժեստերի, որոնցով տղամարդիկ առանձնահատուկ հետաքրքրություն են ցուցաբերում։ Օրինակ՝ բարձրացրած հոնքերը։ Եթե ​​տղամարդը սկսում է թեթևակի «շարժել» հոնքերը ձեզ հետ հանդիպելիս, դա նշանակում է, որ նա հետաքրքրված է ձեզանով:

Նույնը վերաբերում է նրա ժպիտին: Սերը ստիպում է մեզ ժպտալ ամբողջ օրը: Հետևաբար, ժպիտը տղամարդու բարձր հոգեվիճակի արտահայտությունն է, որը նա ապրում է, երբ ձեր կողքին է։

Բացի այդ, սիրահարված տղամարդու համար սովորական է ընդօրինակել այն կնոջ դեմքի արտահայտությունները, ումով գրավված է։ Եվ նա չի էլ գիտակցում դա: Նա անգիտակցաբար ընդօրինակում է նրան, ումով հիանում է։ Նա չի նկատում, որ «պատճենում» է ձեր դեմքի արտահայտությունները, քանի որ նրա բոլոր մտքերը զբաղված են նրանով, թե ինչպես գրավել ձեր ուշադրությունը։

Եթե ​​տղամարդը հակում է զգում, նա իրեն կմատնի տարբեր անգիտակից ժեստերով։ Օրինակ՝ սենյակ մտնելուն պես նա անընդհատ կդիպչի իր մազերին կամ կսկսի ուղղել փողկապը, բաճկոնը կամ ցանկացած այլ հագուստ։ Դրանով նա ցանկանում է համոզվել, որ լավագույնս է պատրաստ ձեզ հետ հանդիպմանը։

Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս հասկանալ, որ մարդը սիրահարված է քեզ. հնարքներ ՀԴԲ գործակալից

Նա կարող է ժամանակ առ ժամանակ դիպչել իր ընտրյալի մեջքին, ասես առաջնորդում է նրան։ Շատերն այս ժեստը համարում են հնաոճ և սեփականատիրական։ Բայց սա ուշադրության շատ առնական նշան է, որի օգնությամբ նա իսկական զգացմունքներ է ցույց տալիս մի կնոջ նկատմամբ, ում հանդեպ անտարբեր չէ։

Բացի այդ, կարող եք նկատել, որ նա խոսելիս թեքվում է դեպի ձեզ։ Նաև հանդիպման պահին որոշ տղամարդիկ ուղղվում են և դուրս հանում իրենց կուրծքը։ Սա ուժի դիրք է։ Սա նշանակում է, որ նա պատրաստվում է ինչ-որ կարևոր բան ասել կամ անել:

Նաև նրա հետաքրքրվածության մասին կարող է խոսել այն փաստը, որ ռեստորանում ժամադրության ժամանակ նա սկսում է «խաղալ» անձեռոցիկների կամ դանակ-պատառաքաղների հետ՝ դրանք դասավորելով այն կարճ ժամանակահատվածներում, երբ նա աչքերը կտրում է ձեզանից:

Այս հոդվածում նկարագրված ժեստերով տղամարդը անկեղծ հետաքրքրություն է ցուցաբերում։ Դուք պետք է իմանաք, որ սիրող տղամարդուն կարող եք ճանաչել այն ուշադրությամբ, որով նա լսում է ձեզ։ Եվ քանի որ նա ամեն դեպքում փորձում է աջակցություն ցուցաբերել, նա ուշադրություն է դարձնում ձեր բոլոր ցանկություններին ու կարիքներին։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Սիրահարված տղամարդու մարմնի լեզուն. ինչպե՞ս հասկանալ, որ նա Ձեր հանդեպ անտարբեր չէ
Գովազդային լուսանկարներ
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց