fbpx

Սիրահարված տղամարդու 11 հիմնավորում կամ ինչպե՞ս հասկանալ, որ տղամարդը սիրահարված է

Կա՞ արդյոք տարբերակ տղամարդու զգացմունքները, լուրջ հարաբերություններին նրա պատրաստակամությունը ստուգելու համար։ Պատասխանում ենք՝ ԱՅՈ…

Եվ այսպես սկսենք՝ սիրահարված տղամարդու 11 հիմնավորում.

1.  Քո երջանկությունը՝ իմ երջանկությունն է

Սիրել ինչ-որ մեկին՝ նշանակում է էմոցիոնալ կապ զգալ։ Երբ տղամարդը իրոք (այլ ոչ թե ցուցադրական) ձեզ հետ «մեկ ալիքի վրա է», նշանակում է նա հետաքրքրված է երկարատև հարաբերություններով։ Ինչպես ասել է հայտնի գրող Ռոբերտ Հայլայնը. «Սերը՝ այն վիճակն է, որում այլ մարդու երջանկությունը շատ ավելի կարևոր է, քան քո սեփականը»։

2. Ես մտածում եմ, որ դու իդեալական ես, չնայած գիտեմ, որ այդպես չէ

Անկասկած՝ կատարյալ մարդիկ չեն լինում։ Բայց երբ տղամարդը իրոք սիրահարված է կնոջը՝ ամեն ինչ նրա մեջ տղամարդու համար գեղեցիկ է թվում։ Ոչ միայն արտաքինը, այլ նաև պահվածքը, քայլվածքը, ժպիտը, տարօրինակությունները և սովորությունները։ Իհարկե, նա գիտի որ կինը թերություններ ունի, բայց դա նրան ուղղակի չի հետաքրքրում։ Նա չի մտածում, ուղղակի տեսնում է միայն լավագույն կողմերը։

3. Ես կատարում եմ իմ խոստումները

Ինչ ուզում ես ասա, բայց «ես քեզ սիրում եմ»՝ միայն խոսքեր են… Եթե դրանք ամրացված չեն կոնկրետ գործողություններով, ապա անմիջապես կասկածներ են առաջանում։ «Ճիշտ» տղամարդը հասկանում է, որ խոստումները, տրված կնոջը, անպայման պետք է կատարվեն։ Նա չի ապացուցի ձեզ խոսքերով՝ միայն գործողություններով։

4. Ես հարգում եմ քեզ

Տղամարդը չի կարող սիրել մի կնոջ, ում չի հարգում։ Սեր՝ նշանակում է խորը հարգանք զգացմունքների / մտքերի / կարծիքների։ Սիրող տղամարդը երկուսին վերաբերող լուրջ որոշումներ կայացնելուց առաջ՝ միշտ խորհրդակցում է կնոջ հետ։

5. Ես հավատում եմ քեզ

Սիրո եզրերից մեկն է նաև՝ փոխադարձ վստահությունը։

6. Ես միշտ ձգտում եմ որևէ բան անել քեզ համար

Իրական սերը պահանջում է անընդհատ ակտիվ գործողություններ և արարքներ։ Եթե դա տեղի չի ունենում՝ զգացմունքները հանգչում են նույնքան արագ, որքան ծնվում են։ Իմաստուն տղամարդը հասկանում է, որ կնոջը գրավելը բավական չէ, հարկավոր է անընդհատ աշխատել, որպեսզի պահպանել և զարգացնել հարաբերությունները։

7. Ես կողքիդ եմ՝ ինչ էլ որ պատահի

Տղամարդու սիրո լավագույն ապացույցներից է՝ անընդհատ կողքին լինելու ձգտումը։ Ոչ թե ֆիզիկական, այլ էմոցիոնալ առումով։ Այսինքն նա կողքիդ է ոչ միայն այն ժամանակ, երբ շողում է արևը, այլ նաև բացված անձրևանոց է պահում ձեր գլխավերևում, երբ անձրև է տեղում։

8. Ես պատկերացնում եմ մեր համատեղ ապագան

Տղամարդը, ով սիրում է կնոջը հասկանում է, որ այսուհետ «ես»-ը և «դու»-ն՝ «մենք» է։ Երբ նա սկսում է պլանավորել ապագան՝ կինը անպայման ներկա է դրանում։

9. Ես չեմ պատկերացնում՝ ինչպիսին կլիներ իմ կյանքն առանց քեզ

Սիրող տղամարդու համար իր սիրելի կինը՝ իր կյանքի իմաստներից մեկն է, եթե ոչ միակը։

10. Ինձ համար միևնույն է, թե ինչ անցյալ ես ունեցել

Յուրաքանչյուր մարդ հասկանում է, որ իր ընտրյալն անցյալ է ունեցել։ Սիրահարված, իմաստուն տղամարդը չի հետաքրքրվում այդ անցյալով։ Նրա համար կարևոր է միացյալ ապագան այդ կնոջ հետ։

11. Ես քեզ ներքաշում եմ իմ շրջապատ

Սիրահարված տղամարդը չի ամաչում իր սիրելի կնոջ հետ դուրս գալ հասարակության մեջ, ծանոթացնել նրան ընկերների և գործընկերների հետ։ Իսկ եթե նա ամեն կերպ խուսափում է դրանից՝ դա մտորելու առիթ է տալի։

Եզրակացություններ

Տղամարդիկ իրոք ունակ են սիրել, և ավելին՝ նրանք կանանցից ոչ պակաս են սեր ցանկանում։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 10 assessment, среднее 3.8 из 5 )
MediaMag
Սիրահարված տղամարդու 11 հիմնավորում կամ ինչպե՞ս հասկանալ, որ տղամարդը սիրահարված է
Կանացի 6 թերություններ, որոնք տղամարդիկ նկատում են և լռում