Գլխավոր ԹԵՍՏԵՐ ԵՎ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿՆԵՐ ԹԵՍՏ. Ընտրեք լուսանկարներից այն մեկը, որը ձեզ ավելի շատ է դուր գալիս...

ԹԵՍՏ. Ընտրեք լուսանկարներից այն մեկը, որը ձեզ ավելի շատ է դուր գալիս և կիմանաք շատ բան ձեր իսկ անձի մասին

Ընտրեք լուսանկարներից այն մեկը, որը ձեզ ավելի շատ է դուր գալիս և մենք կպատմենք ձեր մասին ավելին քան դուք կարծում եք: Գնացինք:

Պատասխաններ

1.Դուք պերֆեկցիոնիստ եք: Դուք սիրում եք հավասարություն, մաքրություն և կոկիկություն: Ձեզ հանձնարարված աշխատանքը կատարում եք հիանալի, երբեք ոչնչից չեք ուշանում, իսկ երբեմն ձեզ համար սովորական օրը կարող է մյուսներին թվալ իդեալական օր: Բայց երբեմն ձեզ անհրաժեշտ է հանգստություն և գուցե ժամանակն է լիցքաթափվելու կյանքի հոգսերից:

2. Դուք ամեն ինչին վերաբերվում եք հոմորով: Օպտիմիստական հայացքները գրեթե միշտ օգնել են կյանքի տարբեր պահերում: Իսկ ձեր հումորները բազմաթիվ անգամ ձեզ դուրս են հանել վատ և անհարմար իրավիճակից: Բայց երբեմն, որոշ հարցերում՝ անհրաժեշտ է լինել լուրջ և հավասարակշռված:

3. Դուք ստեղծագործ անհատ եք: Շրջապատող յուրաքանչյուր երևույթ ոգեշնչում է ձեզ: Դուք կարող եք ստեղծել հրաշքներ սովորական իրերից և համոզված եղեք, որ դրանք կհիացնեն բոլորին իրենց նրբությամբ ու գեղեցկությամբ:

4. Դուք պաշտում եք զգալ: Այնպիսի անհատականություն, ինչպիսին դուք եք՝ քիչ են հանդիպում մեր շրջապատում: Դուք զգում եք յուրաքանչյուր երևույթ: Այնպիսի երևույթներ՝ ինչպիսիք են քամու թեթև հպումը մաշկին, գետի անվերջ խշշոցը, աշնան անձրևը ևայլն և այլն: Ձեզ միայն մնում է նույնպիսի  հաճույք զգաք նաև աշխատանքում և շրջապատում: Այս դեպքում կյանքը ձեզ համար կդառնա իսկական տոն:

5. Դուք ռոմանտիկ եք: Հավատարմությունն ու նրբությունը ապրում է ձեր սրտում: Ձեզ զարմացնելու և հաճույք պատճառելու համար բավական է պատմել մի զույգի ռոմանտիկ սիրո պատմություն և դուք ձեզ լիովին բավարարված կզգաք, սակայն որոշ ժամանակ անց դուք նույնպես կցանականք այդպիսի պատմություն ունենալ: Բայց պետք չէ որոնել այնպիսի սեր, ինչպիսին հանդիպում է տարբեր ֆիլմերում ու գրքերում: Հավատացեք այն մտքին, որ ձեր իսկ սեփականը կարող է լինել ավելի լավը:

6. Դուք բարի և կամեցող էակ եք: Ձեր ընկերները մշտապես ձեզ տեսնում են որպես լավ օգնական և խորհրդատու, կյանքի տարբեր իրավիճակներում: Սակայն  երբեմն դուք տխրում եք, որ ուրիշները ձեր բարությունը հատուցում են նախանձով ու բանսարկությամբ: Բայց հակառակ դրան, դուք շարունակում եք բարի գտնվել օգնության կարիք ունեցողների հանդեպ: Ամեն դեպքում ինչքան էլ լավ երևույթ լինի բարությունը, երբեք չմոռանաք ձեր իսկ սեփական անձի մասին: Հիշեք որ երբեմն  ձեզ էլ է օգնություն հարկավոր:

7. Դուք իսկական արկածներ որսացող եք: Ռիսկ և ադրենալին՝ ահա ձեր կյանքի միտքն ու նպատակը: Գլխավորն այն է որ այդ ամենն անեք առանց վախենալու, հակառակ դեպքում ամեն ինչ կդառնա անհետաքրքիր: Եթե վարել՝ ապա շատ արագ, եթե բարձրանալ ՝ ապա շատ բարձր, եթե մարտի բռնվել ՝ ապա միայն տվյալ բնագավառի չեմպիոնի հետ: Բայց երբեմն անհրաժեշտ է կանգ առնել և մտածել այն մանր դետալների մասին, որոնք բաց եք թողել կյանքի ընթացքում:

8. Դուք պաշտում եք լռությունն ու հանգստությունը: Դուք նպատակասլաց և համառ անձ եք: Ունեք կյանքի նպատակ, որին ինչ գնով լինի պետք է հասնեք: Դուք նախընտրում եք հոգու ներդաշնակությունը համատեղել մարմնի հանգստության հետ և հենց դա էլ ստիպում է ձեզ սիրել լռությունն ու հանգստությունը:

Հրապարակման ներկայացրեց՝ Լիանա Վարդանյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]

Հրապարակիր քո նյութը

Загрузка…

կարդացեք նաև

5 ամենահզոր Կենդանակերպի նշանները, որոնք օժտված են անհավանական ներքին ուժով

Եկեք տեսնենք, թե ո՞ր Կենդանակերպի նշաններն են ամենահզորը. Ցուլ Ցուլը համարվում է ամենահզոր նշաններից մեկը։ Ցլի բոլոր ուժեղ կողմերը (համբերություն, գործնականություն, հուսալիություն, նվիրվածություն և պատասխանատվություն) դարձնում...

Պաուլո Կոելյոի 15 ոգեշնչող արտահայտություններ, որոնք կստիպեն Ձեզ մտորել կյանքի շուրջ

Ընտրեք Ձեզ համար լավագույնը: Ահա Պաուլո Կոելյոի մի քանի խորաթափանց արտահայտություններ․ 1. Որքան բան ենք մենք կորցնում՝ վախենալով կորցնել: 2. Եթե դու սիրում ես ինչ-որ մեկին՝ ասա:...

ԹԵՍՏ․ Եթե դուք կարողանաք հիշել պատմության ամենախելացի այս մարդկանց՝ նշանակում է դուք ավարտել եք ոչ միայն դպրոցը

Ցանկանում ենք առաջարկել Ձեզ շատ հետաքրքիր թեստ, որտեղ հավաքված են պատմական հանճարեղ դեմքեր, որոնցից յուրաքանչյուրը մարդկությանը ժառանգություն է թողել այն, ինչից ավելի շատ էր...

Կոպիտ, բայց շատ ճիշտ տեսանյութ այն մասին, թե ինչի է վերածվել մեր հասարակությունը

Նկարազարդող Սթիվ Կատսը ծաղրում է գաջեթների և դիվայսների դարաշրջանի ժամանակակից հասարակությանը: Սթիվ Կատսը՝ նկարազարդող և անիմատոր է Լոնդոնից, Անգլիա: Նրա ստեղծագործությունները ծաղրում են ժամանակակից հասարակության...

Ի՞նչ շնորհներով է Աստված օժտել տարբեր Կենդանակերպի նշաններին

Իսկ դուք կա՞ք այս ցուցակում... Ասում են, որ մենք ստեղծված ենք Աստծո պատկերով և նմանությամբ։ Յուրաքանչյուր մարդ իր աչքերում ունի հրեշտակային փայլ, իսկ հոգում՝ Աստվածային...