Չնայած նրան, որ սիրո զգացմունքը մարդիկ նմանատիպ են ապրում, սակայն նրանց վարքը տվյալ պահին կարող է էականորեն տարբերվել: Յուրաքանչյուր կին, լինելով հարաբերության մեջ տղամարդու հետ, ում սիրահարված է, կարող է դրսևորել իրեն համապատասխան վարքի մի քանի մոդելների: Կա 5 մոդել, որոնք առավել տարածված են: Փորձեք գտնել ձեզ, իսկ հետո վերլուծել:
Կին – քնած դշխուհի
Նախ, այսպիսի սիրահարված կինը ոչ մի դեպքում չի անի առաջին քայլը: Նա ուղղակի դրանում իմաստ չի տեսնում: Տղամարդը պետք է իրեն հասնի, սակայն ինքը դրա համար չի անի բացարձակ ոչինչ: Երկրորդ՝ կոնֆլիկտային իրավիճակներում, նա նույնպես իրեն մեղավոր չի համարում, եթե նույնիսկ ամբողջ մեղքը իր վրա ընկած լինի: Երրորդ՝ չնայած արտաքին հպարտության, ներքուստ նա շատ է անհանգստանում, անընդհատ կասկածում է տղամարդուն «վատ արարքների» մեջ: Հարաբերություն-ստուգում՝ այսպես կարելի է անվանել նրա հարաբերության մոդելը տղամարդու հետ:
Կին – Բրյուս Լի
Այսպիսի կինը ազատություն է տալիս իր ներքին ուժին: Յուրաքանչյուր մարդու բնավորության մեջ կա տղամարդկային և կանացի դրսևորումներ, սակայն սիրահարված այսպիսի կինը այնուամենայնիվ ազատություն է տալիս միայն տղամարդկայինին: Նա նպատակաուղղված փնտրում է զուգընկերոջ, ով թույլ կլինի իրենից, որպեսզի գերակայի նրա վրա և նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը: Բայց պրոբլեմը նրանում է, որ դա տեղի է ունենում հիմնականում չգիտակցված, և հենց այդ պատճառով, կինը ռիսկի է գնում անընդհատ մեղադրել տղամարդուն այն բանի համար, որ բոլոր պարտականությունները թողնում է իրեն: Ներդաշնակություն ձեռք բերելու համար, պետք է ազատություն տալ նուրբ բնույթին, իսկ ուժեղը թողնել այն դեպքերի համար, երբ այն իրոք անհրաժեշտ է:
Կին – Լոլիտա
Սիրահարվում է տարիքով իրենից մեծ տղամարդուն, ով հեշտությամբ կարող է իր համար հոր դեր ստանձնել (որոշակի առումներով): Նա հոգ կտանի, կպաշտպանի, կհովանավորի, իսկ երբեմն էլ միայն վերջինը: Եվ երբ գործերը հենց այսպես են դասավորվում, ապա այդպիսի հարաբերությունները երկար չեն տևի: Եթե նույնիսկ տղամարդը կնոջ մեջ սիրում է փոքրիկ աղջնակին, դա չի նշանակում, որ կինը պետք է անընդհատ այդպիսին լինի: Պետք է հավասարապես կարողանալ ցույց տալ ինչպես բնավորության նուրբ բնույթը, այնպես էլ ուժեղ և անկախ, ով ունի իր հետաքրքրությունները, այլ ոչ թե միայն «հայրիկի» վստահելի ուսը:
Կին – սղոց
Որքան շատ է նա սիրում, այնքան ավելի շատ է վախենում ցույց տալ իր զգացմունքները: Ինչպես արդեն կռահեցիք, նա սկսում է առիթ, անառիթ սղոցել տղամարդուն՝ ցույց տալով տան բոլոր թերությունները: Այդպիսի վարքով նա ենթագիտակցորեն փորձում է շեղել ուշադրությունը իր նուրբ բնույթից, որովհետև թվալ խոցելի, փխրուն և նուրբ՝ նրա մեծագույն վախերից մեկն է: Դրա դեմ պետք է պայքարել, որովհետև սղոցել մտերիմ մարդկանց՝ լավագույն որոշումը չէ: Եթե ինչ-որ մեկը կարողացել է տանել այդպիսի վարքը, ապա այժմ ժամանակն է սկսել ցույց տալ սեր և հոգատարություն:
Կին – բուժքույր
Այսպիսի կինը հարաբերություններում կարողանում է լինել իդեալական: Ինչո՞ւ: Դե որովհետև նա կանի ամեն ինչ իր զուգընկերոջ համար, իսկ երբեմն էլ նույնիսկ ավելին: Այս վարքի մոդելը նաև երբեմն կոչում են «Մայրիկ»: Իհարկե, յուրաքանչյուր տղամարդ երբեմն սիրում է իրեն փոքր, հոգածությամբ պարուրված զգալ, բայց շատ ավելի քիչ, քան դուք կարող եք պատկերացնել: Այդպիսի վարքով կարևոր է չափը չանցնել: Բուժքույրը նրա հետ խորհրդակցում է նույնիսկ մանրուքներում՝ ինչով ավելի շատ է ցուցադրում իր անկայացածությունը: Պետք է գտնել հոգատարության և անձնական տարածքի իդեալական հավասարակշռությունը: Միայն այդ դեպքում ամեն ինչ հրաշալի կլինի:
Թերություն ունի յուրաքանչյուր մարդ: Այդ պատճառով վարքի մոդելները նույնպես առանց դրա չեն լինում: Պետք է ուղղակի կարողանալ ազնվորեն նայել ճշմարտության աչքերի մեջ, որպեսզի ամեն ինչ արագ ուղղել: Իսկ այդ ժամանակ միգուցե նա էլ ավելի շատ սիրահարվի ձեզ: