fbpx

Զիգմունդ Ֆրեյդի 17 ոչ միանշանակ ընկալվող ցիտատները

Mediamag-ը Ձեզ է ներկայացնում 20-րդ դարի ամենա ոչմիանշանակ ընդունվող գիտնականներից մեկի, մեծագույն հոգեբան Զիգմունդ Ֆրեյդի (Զիգմունդ Ֆրոյդ) մեջբերումներից: Մեջբերումներ, որոնք կարող են միանշանակ չընդունվել, սակայն շատերում Դուք կգտնեք Ձեր համար օգտակար մտքեր.

1. Ձեր անձի մասշտաբը որոշվում է այն պրոբլեմի մեծությամբ, որն ունակ է Ձեզ հունից հանել:

2. Մինչ Ձեր մոտ դեպրեսիա և ցածր ինքնագնահատական ախտորոշելը, համոզվեք, որ դուք շրջապատված չեք ապուշներով:

3. Մարդուն երջանիկ դարձնելու խնդիրը դրված չէր աշխարհաստեղծման նախագծի հիմքում:

4. Այն ինչ անում եք անկողնում՝ գեղեցիկ է և բացարձակ ճիշտ: Միայն թե այն դուր գա երկուսիդ էլ:

5. Սեքսուալ շեղում կարելի է համարել միայն դրա իսպառ բացակայությունը: Մնացած ամեն ինչը՝ ճաշակի հարց է:

6. Այն պահից, երբ մարդը սկսում է մտորել կյանքի իմաստի և արժեքների մասին՝ արդեն կարելի է նրան հիվանդ համարել:

7. Առաջին մարդն, ով հայհոյեց քար նետելու փոխարեն՝ քաղաքակրթության հայրն էր:

8. Իդեալական, հարատև, ատելությունից զուրկ սեր գոյություն ունի միայն կախվածություն ունեցողի և թմրամիջոցների միջև:

9. Մենք ապրում ենք բավական տարօրինակ ժամանակներում և զարմանքով ընդգծում, որ պրոգրեսն ընթանում է բարբարոսության հետ մեկտեղ:

10. Որքան կատարյալ է մարդը դրսից, այնքան շատ դևեր կան նրա ներսում:

11. Երբ ինձ քննադատում են՝ ես կարող եմ ինձ պաշտպանել, բայց երբ գովում են՝ ես անզոր եմ:

12. Մենք երբեք այդքան անպաշտպան չենք, որքան այն ժամանակ, երբ սիրում ենք, և երբեք այքան դժբախտ չենք, որքան այն ժամանակ, երբ կորցնում ենք սերը:

13. Հիմարության առաջին ախտանիշը՝ ամոթի իսպառ բացակայությունն է:

14. Մարդիկ ավելի բարոյական են, քան մտածում են և ավելի անբարոյական, որքան կարող են պատկերացնել:

15. Մեր ներսում եղածի մեծ մասը չի գիտակցվում, իսկ այն, ինչ գիտակցվում է՝ իրական չէ:

16. Յուրաքանչյուր նորմալ մարդ իրականում նորմալ է կիսով չափ:

17. Երբեմն սիգարը՝ դա ուղղակի սիգար է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 4.67 из 5 )
MediaMag
Զիգմունդ Ֆրեյդի 17 ոչ միանշանակ ընկալվող ցիտատները
Քաշաթաղ (Քելբաջար) բնակվողներից պրոֆիլներ են կոտրել