fbpx

Ինչու են կանայք կորցնում իրենց գլուխը սիգմա տղամարդկանցից: Այս տղամարդկանց հիմնական հատկանիշները

Նա ուժեղ է և հաջողակ, ինչպես ալֆան: Բայց շատ ավելի անկախ: Խարիզմատիկ, ուժեղ կամքի տեր, նա հաշվի չի նստում մարդկային ողջ հիերարխիայի հետ։ Ո՞վ է նա: Նման տղամարդուն սոցիոլոգներն անվանում են «միայնակ գայլ»։ Կենդանաբան Դեյվիդ Լ. Մեխը տղամարդկանց բաժանեց ալֆա, բետա և օմեգա արուների, թեև հետագայում հերքեց իր սեփական տեսությունը: Բայց մարդիկ վերցրեցին տեսությունը, հենց այդ պատճառով դուք հավանաբար լսել եք այս գերակայության հիերարխիայի մասին: Վերևում, իհարկե, ալֆան է: Բայց նա ունի լուրջ մրցակից՝ սիգմա արուն։ Այսօր մենք ձեզ կպատմենք, թե որոնք են նրա տարբերիչ հատկանիշները, և ինչու է նա ոչ պակաս սիրված կանանց կողմից, քան ալֆան։

Սիգմա տղամարդ. ի ծնե առաջնորդ, ով ցանկանում է մնալ ստվերում

Մշտապես ուշադրության կենտրոնում լինելը, շրջապատել իրեն մի խումբ մարդկանցով, ժպտալ նրանց շլացուցիչ ժպիտով և թափահարել գրիչով՝  սա հաստատ սիգմա տղամարդկանց համար չէ: Այս տղաները սիրում են իրենց որջը: Նրանք տաղանդավոր են, խելացի և արդյունավետ: Բայց նրանց դժվար թե հանդիպես գրասենյակում։ Սիգման նախընտրում է իրականացնել իր պլանները ինչ-որ տեղ ճամփորդության ժամանակ՝ ծնկներին դրած նոութբուքը, քան տաբատը մաշեցնել գործընկերների սևեռուն հայացքների ներքո:

Ալֆա արու և սիգմա արու

Նրանք, իհարկե, նմանություններ ունեն։ Այս տղամարդիկ գիտեն, թե ինչպես լինել առաջնորդներ և վեր մնալ մնացածից: Բայց տարբերությունն այն է, որ սիգմա տղամարդուն դա պարզապես պետք չէ: Նա չի ձգտում գրավել գահը։ Սիգմաները կոտրում են բոլոր կարծրատիպերը, նրանք արհամարհում են գերիշխանության այս ամբողջ հիերարխիան: Նրանք չեն ձգտում բոլորին դուր գալ, այլ մնում են այնպիսին, ինչպիսին կան՝ անկախ իրավիճակից։ Իսկ ալֆաները հակառակը՝ մշտական ​​մրցավազքի մեջ են, լարվածության մեջ, վախենում են կորցնել իրենց դիրքերը։

Առաջին հայացքից սիգմա արուին հեշտությամբ կարելի է շփոթել անհաջողակ օմեգայի հետ (մեկուսացած, ով ենթարկվում է բոլորին, մի տեսակ քավության նոխազ): Նմանությունը նրանց միայնության մեջ է։ Բայց բանն այն է, որ սիգմայի համար սա գիտակցված ընտրություն է, որում նա բացարձակապես երջանիկ է: Իսկ օմեգայի համար՝ հասարակության մերժման պատճառով տառապալից ճգնավորություն: Սիգմաներին չի հետաքրքրում՝ ընդունված են հասարակության մեջ, թե ոչ։ Նրանք ինքնուրույն են: Եվ սա է նրանց ուժը։

Սիգմա արուի հատկանիշներ

Սիգմաները հաճախ ոչ կոնֆորմիստներ են: Նրանք ունեն իրենց սեփական գաղափարներն ու տեսակետները, որոնք հաճախ տարբերվում են ամբոխի տեսակետներից։ Օրինակ, նման տղամարդը սիրում է կավից զանգեր քանդակել։ Շուրջբոլորը մատով ցույց են տալիս, թե տես-տես բրուտ է հայտնվել, էլ ո՞վ դիմանա։ Անգամ եթե սիգման ինչ-որ անընդունելի, առաջին հայացքից գուցե նույնիսկ ծիծաղելի բան է անում, ապա նրան չի հետաքրքրում, թե ինչ են խոսում դրա մասին։ Նա կշարունակի քանդակել իր զանգերը, հետո ինչ-որ քաղաքում կուզենան զանգերի փողոց սարքել, մեր սիգմայից միլիոն զանգ կգնեն։ Եվ այնտեղ կսկսեն վաճառել նաև որպես հուշանվերներ։ Եվ վուալա. Սիգման հարուստ է, հաջողակ և լիովին երջանիկ նրանով, ինչ սիրում է: Նախկինում նա պարզապես երջանիկ էր, իսկ այժմ նա նաև միլիոնատեր է։ Չնայած հաճախ նման տղամարդիկ թքած ունեն փողի, հասարակության նախապաշարմունքների և այլնի վրա։

Ինքնաբավությունը, թերևս, սիգմա արուի հիմնական հատկանիշն է: Այս մարդը կարող է հանգիստ երջանիկ լինել ինքնուրույն, դրա համար նրան պետք չէ, որ նրա կողքին ինչ-որ մեկն իր համար ինչ-որ բան անի և սխրանքներ կատարի: Նա սովից չի մեռնի ու չի բողոքի կյանքից, եթե կինը նրա համար ընթրիք չի պատրաստել։ Նա վեր կկենա և ինքն իրեն հիանալի հյուրասիրություն կպատրաստի, կամ կգնա ռեստորան կամ կպատվիրի առաքում:

Առողջ եսասիրություն

Սիգմա տղամարդկանց հատկանշական է առողջ եսասիրությունը: Ինչ-որ մեկը կարող է վիրավորվել նրանցից՝ նրանց համարելով չար, զզվելի և մարդ, ով մտածում է միայն իր մասին։ Բայց սիգման մտածում է ոչ միայն իր մասին, այլ առաջին հերթին իր մասին: Սա մեծ տարբերություն է։ Նրանք իրենց ցանկությունները, երազանքները, իրենց ներդաշնակությունն ու հարմարավետությունը վեր են դասում ինչ-որ մեկի խնդրանքներից ու ցանկություններից։ Սիգման գիտի ինչպես ասել ոչ, եթե ուզում է ասել ոչ: Եվ դա ամենևին չի նշանակում, որ նա ձեզ վատ է վերաբերվում։ Նա պարզապես այլ ծրագրեր ունի։

Միայնակ մենակյաց

Սիգման այնքան ինքնաբավ է, որ նրան ուղղակի պետք չէ իր կողքին մեկ այլ մարդ : Եթե ​​նա գտնում է մեկին, ով իրեն հարմար է և կիսում է իր հայացքները կյանքի վերաբերյալ, ապա սա այլ խնդիր է։ Բայց սիգմա հաստատ չի տվայտվի մի գեղեցիկ օրիորդի համար, որն անընդհատ ուշադրություն և գումար է պահանջում դիմահարդարի համար։ Նա ավելի լավ է իր ուժն ու ժամանակը ծախսի ինքնաիրացման վրա։

Բայց պետք չէ նաև համարել, որ սիգմա տղամարդը մեկուսացված մարդ է, ով երբեք տնից դուրս չի գալիս և ոչ մեկի հետ չի շփվում: Նման տպավորություն կարող է առաջանալ։ Բայց հարցն այն է, որ սիգման պարզապես ժամանակ չի ծախսում բոլորի վրա: Եթե ​​ծանոթները հրավիրել են նրան երեկոյան գարեջուր խմելու, իսկ նա նոր նախագծի մտահղացման կրակով է բռնկվել, ապա կարծում ենք՝ կարող եք կռահել, թե ինչ կընտրի սիգման։

Սիգմաները հաճախ լողում են հոսքին հակառակ, գնահատում են իրենց անձնական տարածքն ու ազատությունը: Նրանք համեստ են և չեն սիրում, երբ  իրենց ուղղված դիֆիրամբներ են երգվում։ Նրանց հեշտ չէ կարդալ։ Սիգմաները առեղծվածային են և նույնիսկ գաղտնապահ: Շատ կանանց դա շատ է գրավում: Բայց այս տղամարդկանց հետ հարաբերություններ հաստատելն այնքան էլ հեշտ չէ։ Նրանք այս հարցում չեն շտապում, պետք է շահել նրանց վստահությունը։ Բայց եթե սիգման սկսել է ձեզ իր անձնական ինչ-որ բանի մեջ ներգրավել, ապա իմացեք, որ դուք նրա համար կարևոր մարդ եք:

Չնայած սիգմայի մասին խոսեցինք բացառապես որպես արուի, այսինքն՝ տղամարդու մասին, մեզ թվում է, որ ժամանակակից աշխարհում այս բոլոր հատկանիշները կարող են բնորոշ լինել նաև կանանց։ Ի՞նչ կարծիքի եք այս մասին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Ինչու են կանայք կորցնում իրենց գլուխը սիգմա տղամարդկանցից: Այս տղամարդկանց հիմնական հատկանիշները
Էրուդիցիայի և ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ. 10 տարրական հարցեր։ Անցեք առանց հուշումների