fbpx

Ովքեր են ալֆա-, բետա- և օմեգա-տղամարդիկ: Եվ ո՞ր տիպին է պատկանում ձեր տղամարդը

Եթե երբևէ լսել եք «ալֆա-արու» հասկացությունը, ապա ամենայն հավանականությամբ պատկերացումներում ունեցել եք որոշակի տղամարդու պատկեր, ով համապատասխանում է այդ տերմինին: Ժամանակն է իմանալ, թե ինչից է ամեն ինչ սկսել:

Մի անգամ կենդանաբան Դեվիդ մեխը ուզումնասիրում էր գայլերի ոհմակի կառուցվածքը: Նա եկավ այն եզրահանգման, որ ոհմակը գլխավորում է առաջնորդը, որին պետք է անվանել ալֆա-արու: Հետագայում կենդանաբանը ավելի հարմար գտավ առաջնորդին անվանել գայլերի հայր: Բայց այնուամենայնիվ մարդկանց ավելի շատ դուր եկավ ալֆա, բետա և գամա բաժանման գաղափարը:

Բոլոր նրանք ունեն իրենց տարբերակիչ հատկանիշները, ըստ որոնց այսօր խիզախորեն կարելի է բաժանել նաև տղամարդկանց:

«Ալֆա»

Քանի որ սա հունական այբուբենի առաջին տառն է, ապա ակնհայտ է, որ ալֆա-արուներ անվանում են տղամարդկանց, ովքեր զբաղեցնում են բացառապես դոմինանտ դերեր: Նրանք իշխանասեր են, ինքնավստահ, ունակ են իրենց ետևից տանել ամբոխը, զբաղեցնել ղեկավարող պաշտոններ և կառուցել սեփական «կայսրությունները»: Նրանք ունեն ուժեղ սեքսուալ լիբիդո, կրքոտ են և շատ կրակոտ: Ալֆա-արուները քչախոս են և անկախ, նրանք կարողանում են պաշտապել իրենց և գրավել բոլորի ուշադրությունը:

«Բետա»

Նրանք ալֆա-արուների մտերիմ ընկերներն են: Սխալ է ասել, որ բետաները դոմինանտ բոլորովին չեն լինում: Երբ մոտակայքում չկան ալֆաներ, ապա նրանք խիզախորեն զբաղեցնում են գրեթե նույն դիրքը: Նրանք խելացի են, աշխատասեր և հաջողակ: Նրանք ավելի քիչ կոնֆլիկտային են, այդ պատճառով նրանցից չեն վախենում: Բետա-արուները ընտանիքի հրաշալի տղամարդիկ են, ովքեր պատրաստ են ամեն ինչ անել հանուն հարազատների և մտերիմների: Պետք է նշել, որ հենց բետաներն են կազմում տղամարդկանց մոտ 80%-ը:

«Օմեգա»

Այս տղամարդիկ հաճախ խուսափում են պատասխանատվությունից և հրաժարվում են զբաղվել ինքնազարգացմամբ: Նրանք հազվադեպ են որևէ ակնառու բան անում, որովհետև նրանք ուղղակի չեն ուզում մասնակցել աշխարհիկ գործերին։ Հաճախ օմեգա-արուները լինում են ձանձրալի խաղամոլներ, կեղծ ինտելեկտուալներ կամ էլ մաքրասեր մետրոսեքսուալներ։ Նրանց գլխավոր գիծն է՝ տղամարդկության բացակայությունը։ Նրանք չեն ցանկանում ոչ գրավել կանանց, ոչ էլ սերունդներ տալ։

Ուշադիր զննեք ձեզ շրջապատող տղամարդկանց և փորձեք որոշել նրանց տեսակը։ Իհարկե բոլոր տղամարդիկ տարբեր են, բայց միևնույնն է նրանց կարելի է դասել տղամարդկանց այս երեք տիպերին և հետո կատարել համապատասխան եզրահանգումներ։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
Ովքեր են ալֆա-, բետա- և օմեգա-տղամարդիկ: Եվ ո՞ր տիպին է պատկանում ձեր տղամարդը
5 հոգեբանական կարծրատիպեր, որոնք վնասում են կանանց ամուսնության մեջ