fbpx

«Ընկերների» 5 տեսակ, որոնք Ձեզ պետք չեն

Մեր կյանքի ամենակարևոր մարդկանցից են՝ ընկերները: Նրանք կարող են ինչպես նպաստել մեր աճին, այնպես էլ քաշել մեզ ներքև:

Ահա թե ինչու է այդքան կարևոր համոզվել, որ մարդիկ, որոնք շրջապատում են Ձեզ՝ անկեղծ ուրախանում են Ձեզ համար և օգնում են Ձեզ զարգանալ:

Ահա «ընկերների» 5 տեսակ, որոնցից պետք է ձերբազատվել, եթե ցանկանում եք կյանքում առաջընթաց ունենալ:

1. Բողոքող

Այս մարդկանց անհնար է գոհացնել, նրանցից միայն բացասական էներգիա է ժայթքում: Նրանց մոտ միշտ ինչ-որ բան այն չէ: Բայց բացասականը՝ վարակիչ երևույթ է: Այդպիսի մարդկանց հետ շփումից հետո՝ դուք ինքներդ կսկսեք ամեն ինչ գորշ գույներով տեսնել:

2. Թերահավատ

Այս մարդը սիրում է ուրիշների «թևերը կտրել»: Նա միշտ միլիոն պատճառ կգտնի, թե ինչու Ձեր պլանը չի հաջողվի: Այսինքն այդպիսի ընկերները նախապես անհաջողության կծրագրավորեն Ձեզ՝ իրենց նախանձի և անիքնավստահության պատճառով:

3. Մարդ-կասկած

Այս մարդիկ ստիպում են Ձեզ մտածել, որ աջակցում են Ձեր նպատակներին և ամբիցիաներին, բայց իրենք առաջինն են նշում յուրաքանչյուր անհաջողություն և  թերություն: Նրանց համար կարևոր է, որպեսզի դուք ոչ մի դեպքում ավելի լավը չդառնաք, քան իրենք:

4. Գլուխգովան

Նրանց կարելի է միայն կարեկցել․ նրանք անընդհատ ուրիշներից գովեստի խոսքեր են փնտրում, քանի որ ունեն ցածր ինքնագնահատական: Գլուխգովանին անընդհատ հարկավոր է ինքնահաստատվել, որպեսզի ինչ-որ կերպ ճնշեն սեփական կասկածները:

5. Խորամանկ

Նրանք ունեն մի շարք թերություններ, այնպիսիք, ինչպիսիք են՝ ընդհատել ուրիշներին և 24/7 ռեժիմով նստել սոցիալական ցանցերում: Նաև այդպիսի մարդիկ պատրաստ են մանիպուլյացիաներով ստիպել Ձեզ իրենց համար որևէ բան անել:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Ընկերների» 5 տեսակ, որոնք Ձեզ պետք չեն
5 հետաքրքիր փաստ ՄԱՅԻՍԻՆ ծնված երեխաների մասին. ինչ պետք է իմանան ծնողները