Մարմնի լեզվի հեղինակավոր մասնագետներից մեկը՝ Թրեյսի Բրաունը պատմել է, թե ինչ են նշանակում աղջիկների որոշ հայտնի դիրքերը Instagram-ի լուսանկարներում։
Օրինակ՝ «պլանավորված ինքնաբուխ» լուսանկարները, ինչպես մոդել Օլիվի Բաքլենդի լուսանկարներն են, վկայում են այն մասին, որ աղջիկները ցանկանում են ավելի սեքսուալ տեսք ունենալ։ «Նրանք վիզուալ երկարեցնում են պարանոցը և ոտքերը, որպեսզի ավելի գրավեն տղամարդկանց», – բացատրում է Բրաունը։
«Բեմբի» դիրքը, որի ժամանակ աղջիկները ծալում են ծնկները, բացում ոտքերը, իսկ մեջքը՝ հետ տանում, խոսում է լավը երևալու նրանց ցանկության մասին։
Մասնագետը նկատել է նաև «տիրանոզավրի» դիրքը, երբ աղջիկները մատերը հպում են դեմքին և հստակեցրել, որ դա ինքնավստահության դրսևորումն է։
Իսկ ծնկները ծալած և ոտքերը բացած լողազգետսով աղջիկները ցանկանում են իրենց սեքսուալությունն ընդգծել։
«Մի փոքր փքված շուրթերը՝ բաց կամ փակ բերանով, խոսում են ուժեղ սեռական գրգռվածության մասին»,-սելֆիներում փքված շուրթերի մասին ասել է Բրաունը։ Սակայն դա կարող է խոսել նաև ինքնավստահությունը թաքցնելու մասին։