1991թ. մի տղամարդ, Վիետնամի ջունգլիների խիտ ծառերի ետևում թաքնված մի զարմանահրաշ վայր գտավ, որը ստացավ Շոնդոնգ անվանումը, ինչը վիետնամերենից թարգմանած նշանակում է «Լեռնային գետի քարանձավ»: Սակայն այն հանրային դարձավ 2009թ., երբ այն հայտնաբերեցին նաև անգլիացի սպելեոլոգները: Այս լեռնային քարանձավի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն տարածվել է երկարությամբ մի ամբողջ 9 հազար մետր և նրա ներսում եռում է սեփական կյանք: Այն ունի իր ֆաունան, իրա ծառերը, լիճը, լողափերը և գետը:
Հրաշալի է իմանալ, որ աշխարհում դեռ գոյություն ունեն կուսական վայրեր, չբացահայտված հանելուկներ՝ հատկապես այսպիսի գեղեցիկ:

Հոնդոնգ քարանձավները գտնվում են Վիետնամում, Հանոյից 500 կմ հեռավորության վրա:

Այսօրվա դրությամբ, Շոնդոնգը աշխարհի ամենամեծ քարանձավն է համարվում:

Այժմ այն բաց է տուրիստների համար: Սակայն կարևոր է համոզվել, որ դուք ձեր հետ վերցրել եք քարտեզ, որովհետև քարանձավում շատ հեշտ է մոլորվելը:

Սա թրեքքինգի համար իդեալական վայր է, որը գնահատել են նույնիսկ National Geographic-ի մասնագետները:

Շոնդոնգ քարանձավի բարձրությունը 200 մ է և այն հիշեցնում է Արթուր Կոնան Դոյլի «Կորուսյալ աշխարհը»:

Քարանձավի տարածքում աճում են շատ հազվադեպ բույսեր, իսկ վերջերս հայտնաբերվել են մի շարք անհայտ կենդանիներ: Կապիկներ, թռչուն-ռնգեղջուրներ, թռչող աղվեսներ՝ բոլոր այս կենդանիները բնակվում են այս ոչ սովորական ստորգետնյա ջունգլիներում:

Զարմանալին այն է, որ այս քարանձավն ունի սեփական կլիման և ջունգլիները:

Մինչ այժմ անհայտ է, թե ինչպես այն նախկինում չեն հայտնաբերել:

Միթե՞ այն կախարդական չէ:



Եթե Դուք երբևէ հայտնվեք Վիետնամում, բաց չթողնեք բնության այս հրաշքը:

Աղբյուրը՝ marketium.ru








