fbpx

Շոկոլադաբանանային շեյք։ Ըմպելիք, որ դուր կգա և մեծերին և փոքրերին

Առաջարկում ենք պատրաստել իդեալական շոկոլադաբանանային կոկտեյլ՝ հրաշալի որոշում տաքուկ ամառային օրվա համար։ Խիտ, կրեմային և հրաշալի շեյք, որը կսիրեն բոլորը՝ մեծից փոքր։

Բաղադրիչները

  • բանան – 2 հասած
  • նշի կաթ – 1 բաժակ
  • սառույց – 3/4 բաժակ
  • կրեմային գետնանուշի յուղ – 1/4 բաժակ
  • կակաո – 2 ճ.գ.
  • վանիլային էքստրակտ – 1/2 թ.գ.

Պատրաստումը

  1. Բոլոր բաղադրիչները տեղավորեք բլենդերի մեջ և հարեք այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված։
  2. Մատուցել անմիջապես, զարդարելով շոկոլադե սալիկներով և բանանով։

Վայելեք ամառը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Շոկոլադաբանանային շեյք։ Ըմպելիք, որ դուր կգա և մեծերին և փոքրերին
Ինչպես է կենդանակերպի նշանն ազդում մարդու ֆինանսական բարեկեցության վրա․ ֆինանսական հորոսկոպ