fbpx

Փաստեր շոկոլադի օգտակարության մասին

Կարծում ենք, եթե այսօր որևէ մեկին ասեն որ շոկոլադը օգտակար է՝ ոչ մեկ չի զարմանա։ Սակայն եթե հարցնեն, թե հատկապես ինչո՞վ է օգտակար՝ շատ քչերը կարող են պատասխանել։ Mediamag-ը հավաքել է ձեզ համար մի քանի փաստեր շոկոլադի օգտակարության մասին, որն ընթերցելուց հետո կիմանաք վերոնշյալ հարցի պատասխանը։

1. Շոկոլադը օգտակար է սրտի համար: Այն մարդկանց մոտ, որոնք պարբերաբար շոկոլադ են օգտագործում, սրտային հիվանդությունների հավանականությունը կրճատվում է 37%:

2. Շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը՝ ուղեղում սերոտոնինի քանակի մեծացման հետևանքով: Հետազոտությունները շոկոլադի աֆրոդիզիակությունը (բնական նյութ, որը խթանում է սեռական հակումներն ու սեռական ակտիվությունը) ապացուցելու համար դեռևս շարունակվում են:

3. Շոկոլադը տղամարդկանց մոտ նվազեցնում է սրտամկանային ինֆարկտի վտանգը: Շոկոլադի դրական էֆեկտի մասին արդեն խոսվեց վերևում, բայց հենց այս եզրակացության են եկել գիտնականները, որոնք 10 տարի անընդմեջ հետազոտել են տղամարդկանց, որոնք շաբաթական ուտում էին 63 գրամ շոկոլադ:

4. Իտալացի գիտնականները ապացուցել են, որ մարդիկ, որոնք մեծ քանակով շոկոլադ են ուտում՝ ծերության ժամանակ ավելի քիչ են տառապում մտագարությամբ:

5. Շոկոլադը բթացնում է սովի զգացումը: Բավական է ուտել 10 գրամ սև շոկոլադ, որպեսզի սովը անցնի:

6. Շոկոլադի սիրահարները ավելի երկար են ապրում: Դա ապացուցելու հետազոտությունները շարունակվել են 60 տարի: Պարբերաբար շոկալադի օգտագործումը երկարեցնում է կյանքը մեկ տարով:

7. Շոկոլադի ոչ մեծ չափաբաժնի օգտագործումից հետո, մարդիկ ավելի լավ են կարողանում լուծել մաթեմատիկական խնդիրներ: Դա ապացուցել են Մեծ Բրիտանիայի գիտնականները: Շատերը պնդում են, որ մի քանի կտոր շոկոլադից հետո, նրանք ավելի լավ են սկսում մտածել:

8. Գիտնականները ապացուցել են, որ մեկ գավաթ տաք շոկոլադը մեղմացնում է կոկորդի ցավը և մեղմում հազի ռեֆլեկսը:

9. Ըստ վիճակագրության, երկրներում, որտեղ ավելի շատ են օգտագործում շոկոլադ՝ ավելի շատ են Նոբելյան մրցանակները:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Փաստեր շոկոլադի օգտակարության մասին
Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»