fbpx

Շնոբելյան մրցանակ 2025. ներկայացվել են տարվա ամենաաբսուրդային գիտական հայտնագործությունները

Դափնեկիրների ցանկը հարց է առաջացնում՝ ո՞վ է ֆինանսավորել այս ուսումնասիրությունները։

Գիտական հետազոտությունները ոչ միշտ են կարճ ժամանակում տեսանելի օգուտ տալիս։ Իսկ որոշ «հայտնագործություններ» ուղղակի ստիպում են մտածել՝ իսկ ինչի՞ համար էր պետք դրանք ընդհանրապես ուսումնասիրել։ Հենց այսպիսի՝ կասկածելի կամ բացահայտ անիմաստ գիտական աշխատանքների համար էլ ստեղծվել է, այսպես կոչված, Շնոբելյան մրցանակը։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Annals of Improbable Research գիտահումորային ամսագիրն արդեն իսկ հրապարակել է 2025 թվականի Շնոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկը։ Պաշտոնական մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել այս շաբաթ՝ ԱՄՆ-ի Բոստոնի համալսարանում։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Ահա մի քանի ուշագրավ աշխատանք այս տարվա դափնեկիրների ցանկից.

  • Ճապոնացի գիտնականները պարզել են, որ ցողացիրով ներկի միջոցով «զեբրի նման» գունավորված մսատու կովերն ավելի քիչ ճանճերի են գրավում։
  • Հետազոտողների մի խումբ որոշել է պարզել, թե պիցցայի որ տեսակներն են առավել նախընտրելի մողեսների համար։
  • Քիմիայի ոլորտում մրցանակը բաժին է հասել գիտնականներին, ովքեր ուսումնասիրել են՝ արդյոք հնարավո՞ր է փոշիացված տեֆլոնի (որով պատում են չկպչող թավաները) միջոցով մեծացնել սննդի ծավալը և հագեցվածության զգացում ստեղծել՝ առանց դրան հավելյալ կալորիաներ ավելացնելու։
  • Գիտնականների մի խումբ ուսումնասիրել է ալկոհոլի ազդեցությունը չղջիկների՝ թռչելու և տարածության մեջ կողմնորոշվելու ունակության վրա։
  • Մեկ այլ գիտական խումբ փորձարկել է այն տարածված տեսությունը, թե ալկոհոլի օգտագործումը կարող է բարելավել օտար լեզվով հաղորդակցվելու մարդու ունակությունը։

Կարդացեք նաև՝ 9 փաստ, որոնք անհեթեթ են թվում, սակայն իրականություն են

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Շնոբելյան մրցանակ 2025. ներկայացվել են տարվա ամենաաբսուրդային գիտական հայտնագործությունները
Սոց. ցանցերից կախվածությունը ավելի ուժեղ է, քան ծխախոտից և ալկոհոլից