fbpx

Ինչ չի կարելի ասել տղամարդուն՝ ըստ կենդանակերպի նշանի

Կարևոր չէ, թե ինչի մասին է խոսքը՝ սիրավեպի՞ թե բարեկամության: Դուք հաստատ չպետք է այսպիսի բաներ ասեք տղամարդուն, որը հետաքրքրում է ձեզ:

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր առանձնահատկությունները.

Խոյ – երբեք նրանց հետ բանավոր պայքարի մեջ մի մտեք

Խոյը բռնկուն բնավորություն ունի, ագրեսիվ է և իմպուլսիվ: Բացի այդ, այդ մարդիկ լավ կառուցվածք ունեն, ուժեղ են և կարող են բռի լինել:

Ցուլ – երբեք նրանցից չխլեք ուտելիքը

Նրանք ուրախ կլինեն կիսվել ձեզ հետ, մանավանդ, եթե իրենք են կերակուրը պատրաստել: Բայց եթե մոռանաք տակտի մասին, նա կդադարի ձեզ հարգել:

Երկվորյակներ – երբեք չփակեք նրանց բերանը

Երկվորյակների տեսանկյունից՝ շփումը շատ կարևոր է: Եվ այս մարդուն ասել․ «լռի»՝ նման է նրա ձեռքը կտրելուն:

Խեցգետին – երբեք մի քննադատեք նրանց

Խեցգետինը մի փոքր անինքնավստահ է, ուստի ամենափոքր քննադատությունը, նույնիսկ եթե դա թելադրված է բարի նպատակներով, նույնացվում է որովայնին հարվածելու հետ: Նրա համար նույնիսկ ավելի քիչ ցավոտ կլիներ, եթե փոխարենը իսկապես հարվածեիք նրան:

Առյուծ – մի փորձեք ճնշել նրանց

Առյուծները սիրում են լինել ուշադրության կենտրոնում, և եթե փորձեք նրանցից խլել այդ արտոնությունը, նրանք ձեզ ատելու են ընդմիշտ:

Կույս – երբեք նրանց մի ասեք, որ նրանք սխալ են

Կույսերը կուղղեն իրենց ամբողջ էներգիան՝ ցույց տալու, որ նրանք ճիշտ են, իսկ դուք՝ ոչ: Կարևոր չէ, թե որքան դա կտևի, նույնիսկ եթե մի ամբողջ կյանք:

Կշեռք – երբեք մի վիճեք նրանց հետ

Կշեռքները չեն սիրում կոնֆլիկտներ և ճնշումներ, երբ որոշում կայացնելու կարիք ունեն: Եթե ​​որոշեք շտապեցնել նրանց, լիակատար ձախողում է սպասվում, և դա տհաճ տեսարան կլինի:

Կարիճ – երբեք մի խաբեք նրանց

Նրանք կրքոտ տղամարդիկ են, ովքեր չեն ներում խաբեությունը: Եթե ​​ձեզ բռնում են ստելիս, վազե՛ք:

Աղեղնավոր – մի փորձեք նրանց ձեզ հետ կապել

Աղեղնավորը ազատության կարիք ունի, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն: Եթե ​​դուք չափազանց պահանջկոտ եք կամ նրան թույլ չեք տալիս ինչ-որ տեղ գնալ, նա պարզապես կպայթի:

Այծեղջյուր – մի՛ ձևացրեք, թե դուք այնպիսին եք, ինչպիսին չեք

Այծեղջյուրները շատ ազնիվ ու շիտակ են, և եթե ինչ-որ մեկը հավակնում է լինել այնպիսին, ինչպիսին իրականում չէ, նրանք անմիջապես սկսում են ատել նրան:

Ջրհոս – մի փորձեք փոխել նրանց

Նրանք եզակի են և ապրում են իրենց սեփական կանոններով: Փորձեք նրանցից դարձնել այնպիսին, ինչպիսին նա չէ՝ և նրանք ձեզ կատեն:

Ձկներ – մի փորձեք խաբել նրանց

Ձկները կարող են չափազանց զգայուն լինել: Եթե ​​փորձեք նրանց մոլորեցնել կամ խաբել, պատրաստ եղեք հուզական սերիալի, որը կարող է տևել մի քանի սեզոն:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչ չի կարելի ասել տղամարդուն՝ ըստ կենդանակերպի նշանի
«Ձեզ կվերադառնա այն ամենը, ինչ դուք անում եք»: Առակ, որն արժե հիշել