fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՊՈԵԶԻԱ Հովհաննես Շիրազ - Սիրո հիասթափություն

Հովհաննես Շիրազ – Սիրո հիասթափություն

Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ,
Որ լցվեց մի օր գինով աչքերիդ,
Ու ես այն գինով հարբած խելահեղ
Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ:
Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ,
Ա՜խ դու փշրեցիր գավաթն իմ սրտի,
Թափվեց իմ գինին… արյունաշաղախ,
Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի, –
Բացվեցին սրտիս աչքերը բոլոր,
Անցավ խելահեղ գինովությունս,
Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր,
Ամաչեց, որ քեզ նմանն էր բույնս:
Դու ցոփ գինետան մի բաժակ էիր,
Սիրույս գինին էր աչքերս կապում,
Ա’խ, ինչ լավ եղավ , որ փշրվեցիր,
Քանզի քեզ այժմ քեզնով եմ չափում,
Քեզնով, ինչպես լուսինը՝ լուսնով,
Որ լուսացել էր սիրույս արևով,
Քեզնով եմ չափում, ոչ թե ցնորքով սիրահառաչ,
Որ իմ կույր սիրով աչքերս էր կապում,
Ինձ ծունկի բերում, ինչպես սիրատանջ,
Խաբված աստծուն՝ սատանի առաջ…
Ա՜խ արևն էլ է երբեմն խաբվում՝
Մեռած լուսնյակին իր լույսով չափում :

կարդացեք նաև

ԹԵՍՏ․ Կհերիքի՞ Ձեր գիտելիքները, որպեսզի նշեք այն առարկան, որն ավելի շուտ են հորինել

Հարգելի ընթերցողներ, առաջարկում ենք Ձեզ շատ հետաքրքիր մի թեստ, որում դուք պետք է գտնեք այն առարկան, որն ավելի շուտ է հորինվել: Եկեք տեսնենք, թե...

Կանացի գեղեցկությունն ըստ կենդանակերպի նշանի

Կանացի գեղեցկությունը մեծ ուժ է։ Այն մի զենք է, որի առաջ չի կարող դիմակայել և ոչ մի տղամարդ: Ներկայացնում ենք կենդանակերպի նշանների կին ներկայացուցիչների գեղեցկությունը։ Խոյ Կարողանում...

6 բան, որ տղամարդիկ սիրում են կանանց մեջ, և խոսքը բնավ արտաքինի մասին չէ

Շատերը դա չեն հասկանում... Կարծո՞ւմ եք, որ տղամարդկանց տպավորում է միայն կանացի արտաքինը: Բոլորովին: Եթե ​​ցանկանում եք լուրջ հարաբերություններ, ապա արտաքինը բոլորովին գլխավորը չէ: Ահա 6 բան,...

Աշխարհագրական ԹԵՍՏ․ Լարեք Ձեր հիշողությունը և հիշեք այս 15 պետությունների մայրաքաղաքները: Կարո՞ղ եք

Փորձեք հիշել աշխարհի 15 պետությունների մայրաքաղաքները: Ի՞նչ եք կարծում, ձեզանով կարո՞ղ է հպարտանալ ձեր աշխարհագրության ուսուցիչը: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների հետ: Գրանցվիր...

Երեխաների դաստիարակության 10 կանոն, ինչի շնորհիվ մարդկությունը լավ ձեռքերում կլինի

Անշեղորեն հետևեք դրանց․․․ Ժամանակակից աշխարհում դժվար է դաստիարակել երեխաներին: Բայց իրականում դա մեծ պատիվ է: Եթե ​​երեխաներ ունեք, հպարտացեք այդ աշխատանքը ստանալու համար՝ աշխարհի ամենակարևոր...