fbpx

10 միջոց ինչպե՞ս կրկին սիրահարվել կյանքին

Շատ է պատահում, երբ ինչ-ինչ պատճառներով հիասթափվում ես կյանքից։ Սակայն այդպես շարունակել ապրել՝ անհնարին է։ Պետք է ինչ-որ բան փոխել, պետք է կրկին սիրել կյանքը, բայց ինչպե՞ս։ Mediamag-ը սիրով կիսվում է Ձեզ հետ խորհրդով, թե ինչպես կրկին սիրահարվել կյանքին։

Շտապ եզրակացություններ մի արա

Մենք միշտ փորձում ենք գուշակել թե ի՞նչ տեղի կունենա հաջորդ պահին: Մենք անջատում ենք ուշադրությունը և գործում ենք մեր ենթադրությունների հիման վրա: Բայց պարադոքսը կայանում է նրանում, որ շատ հաճախ մեր ենթադրությունները ճիշտ չեն և հետևաբար մեր գործողությունները նույնպես ճիշտ չեն:

Դրամայի մի՛ վերածեք

Մեր փոքր անհաջողությունները մենք ուռճացնում, դարձնում ենք հսկայական չափսերի՝ վախենում, նյարդայնանում և անհանգստանում ենք ամենափոքրիկ բանից: Որպես օրենք դրանք հիմնականում արդարացված չեն:

Քո առջև կանոններ մի դիր

Ո՞վ ասաց, որ մենք բոլորս պետք է ապրենք մեր իսկ կողմից հորինված օրենքներով: Մոռացի՛ր «ես ստիպված եմ», «ինձ պետք է», «ես պետք է» բառերը: Կանոնները կամ օրենքները ստեղծում են անպետք պրոբլեմներ և առաջացնում անիմաստ մեղքի զգացում: Եթե դու ստիպում ես քո օրենքներով ապրել նաև ուրիշներին, ապա դա բերում է ավելորդ կոնֆլիկտների:

Մոռացի՛ր ստերեոտիպերը

Մի սահմանափակիր կյանքդ անպետք ստերեոտիպերի շրջանակով: Ազատիր քո գիտակցությունը և նայիր աշխարհին «մանկան» աչքերով: Փորձիր ընկալել նորը, առանց համեմատելու անցյալի փորձի կամ իմացության հետ:

Մի երազիր կատարելության մասին

Պետք չէ ամբողջ կյանքը ձգտել բացարձակին: Մի իդեալականացրու քեզ և քո կյանքը՝ չկան կատարյալ մարդիկ և իդեալական հարաբերություններ:

Մի ընդհանրացրու

Քո անհաջողությունները կյանքում չի նշանակում, որ կյանքը վերջացել է: Իսկ քո հաջողությունները չեն դարձնում քեզ հաղթող ամբողջ կյանքում:

Ամեն ինչ սրտին մոտ մի՛ ընդունիր

Յուրաքանչյուր պրոբլեմ չարժե մեր նյարդերին: Մեծ հաշվով այդ ամենը մանրուքներ են, որոնք շատ արագ մոռացվում են: Վեճերը, սկանդալները և անհաջողությունները չպետք է խաթարեն քո առողջությունը և զրկեն քեզ հոգեկան հավասարակշռությունից:

Էմոցիաներն ու զգացմունքները կարող են խաբել

Հոգնածությունը, գրգռվածությունը և հիվանդությունները կարող են փչացնել քո էմոցիոնալ վիճակը: Մինչ զգացմունքներին հավատալը, փորձե՛ք միացնել գիտակցությունը և խորը վերլուծել իրադարձությունը:

Մի՛ տխրիր

Տխրության պատճառներ միշտ կարելի է գտնել: Եթե դու միշտ մտածես վատ բաների մասին, դրանք անպայման կիրականանան:  Անգթաբար ջնջիր յուրաքանչյուր բացասականը քո կյանքից, փորձի՛ր գտնել ամեն ինչում դրական պահ:

Մոռացի՛ր անցյալը

Յուրաքանչյուր բացասական փորձ պետք է թողնել անցյալում: Դժգոհությունները, հիասթափություններն ու դժբախտությունները պետք է մոռանալ: Ինչքան շատ մտածես վատի մասին, այնքան վատ ինքդ քեզ կզգաս: Փորձի՛ր այդ ամենը մոռանալ և շարունակել ապրել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
10 միջոց ինչպե՞ս կրկին սիրահարվել կյանքին
Շրջագայություն մարդկային սավաննայով կամ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր