fbpx

Շաբաթվա սիրային հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 3-ից 9-ը

ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 3-ից 9-ը.

ԽՈՅԵՐ

Փորձեք սիրելիին զարմացնել ինչ-որ անսովոր ոլորտի ձեր գիտելիքներով: Դրանք, ի դեպ, շատ հետաքրքիր կլինեն նրա համար և կփոխեն նրա կարծիքը ձեր մասին դեպի լավը:

ՑԼԵՐ

Սիրելին ոչ մի տեղ գնալու ցանկություն չի ունենա, և դուք մեծ դժվարությամբ կկարողանաք նրան համոզել մասնակցել որևէ միջոցառման կամ էլ պարզապես զբոսնել միասին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Կտխրեք՝ վերհիշելով նախկինում ունեցած ձեր սիրային հարաբերությունները: Սակայն աշխատեք չտրվել այդ հիշողություններին. անցյալը վաղուց անցյալում է:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ամենատհաճ բանը, որը կլինի ձեզ հետ, դա եղունգի կոտրվելն է կամ ցանկացած այլ փոքր բան: Քանի որ ձեր ընտանիքի անդամները դրանում մեղավոր չեն լինի, աստղերը հույս ունեն, որ դուք ձեր բարկությունը նրանց վրա չեք թափի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք վախ կունենաք անհասկանալի և անհայտ բաների հանդեպ, որոնք կկատարվեն սիրելիի հետ հարաբերություններում:

ԿՈՒՅՍԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս երեխաներին տանել կենդանիների հետ շփվելու՝ կենդանաբանական այգի կամ էկզոտարիում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Սիրելին ամեն կերպ կքննադատի ձեր օրիգինալ մտքերը՝ դրանց փոխարեն ոչինչ չառաջարկելով:

ԿԱՐԻՃՆԵՐ

Անմեղ սիրախաղը կարող է ավարտվել լուրջ հարաբերություններով, ընդհուպ՝ մինչև ամուսնության առաջարկություն: Այնպես որ, պատրաստ եղեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Շաբաթը բարեհաջող է սիրավեպ սկսելու կամ էլ հին հարաբերությունները վերականգնելու համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Սիրելին անսպասելիորեն կօգնի ձեզ մի հարցում, որից, ըստ ձեզ, նա գլուխ չէր հանում: Բարեբախտաբար, ձեր կարծիքը սխալ կլինի, և դուք մեկ անգամ չէ, որ շնորհակալ կլինեք ճակատագրին դրա համար:

ՋՐՀՈՍՆԵՐ

Սիրելիին բավականին դժվար կլինի համոզել ձեզ, որ դուք նրան պետք եք հենց այնպիսին, ինչպիսին որ կաք, այլ ոչ այնպիսին, ինչպիսին ցանկանում եք դառնալ ապագայում:

ՁԿՆԵՐ

Մի շտապեք խոստումներ տալ: Խոստումը ստիպված եք լինելու կատարել, սակայն դրա ցանկությունն այդքան էլ մեծ չի լինի ձեզ մոտ: Ինքներդ էլ հասկանում եք, թե ինչի դա կարող է հանգեցնել սիրելիի հետ հարաբերություններում:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Շաբաթվա սիրային հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 3-ից 9-ը
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ ես ճանաչում Երևանի վարչական շրջանները