Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 11-ից 17-ը․
ԽՈՅԵՐ
Որքան էլ Խոյերը ձգտեն իրենց ընտրյալների հետ կրքոտ ու զգացմունքային հարաբերությունների, ըստ երևույթին, դրանք չեն լինի այնպիսին, ինչպես Խոյերն են կարծել:
ՑԼԵՐ
Նրանք, ում Ցլերը համակրում են, կարող են դրսևորել այն ամենը, ինչ այդքան սիրում են Ցլերը, սակայն ճիշտ հակառակ կողմից:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս Ձեզ կարգի բերել Ձեր անձնական կյանքը: Արդյոք այն չափազանց խառը չէ՞: Գուցե այդ ամենը այն պատճառով, որ Դուք իրավիճակի չե՞ք շտկել և չեք ցանկանում գիտակցված որոշումներ ընդունել:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Սիրելիների հետ իրենց հարաբերություններում Խեցգետինները չափազանց քմահաճ կգտնվեն: Ինչ-որ արարքներ և խոսքեր, որոնք նրանք մեկ այլ օր հանգիստ կընդունեին, այսօր Խեցգետինների համար բողոքների, դժգոհության և խնդրանքների պատճառ կդառնան:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Առյուծներին ուղղակի անհրաժեշտ է մարդկանց և իրադարձությունների կենտրոնում գտնվել: Միայն այնտեղ, որտեղ կա իրենց պահանջարկը, Առյուծները կարող են իրենց երջանիկ զգալ:
ԿՈՒՅՍԵՐ
Հնարավոր է, որ զուգընկերները իրենց տաղանդները կբացահայտեն Կույսերի առջև կամ էլ անակնալով և նվերով կուրախացնեն:
ԿՇԵՌՔՆԵՐ
Կշեռքները կարծում են, թե սիրելիների հետ իրենց հարաբերություններում կիրքն ավելի քի՞չ է: Որ նրանք վաղուց սովորու՞յթ են դարձել: Սակայն նույնիսկ առօրյան կարելի է տոնի վերածել: Անհրաժեշտ է երևակայություն և նախաձեռնություն դրսևորել, որպեսզի կյանքը, լինի այն սովորական, թե անձնական, Ձեզ անհետաքրքիր չթվա:
ԿԱՐԻՃՆԵՐ
Կարիճների համար կարող է արդիական դառնալ «Իմ լեզուն իմ թշնամին է» ասացվածքը: Ընդ որում՝ դա տեղի կունենա ոչ թե սիրելիներին վիրավորելու նպատակով, այլ չմտածված խոսքերի պատճառով:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Սիրո հարցերում Աղեղնավորները պետք է կարողանան զիջել և հանդես գալ որպես դիվանագետներ: Չարժե նմանատիպ վարքը ընդունել որպես նահանջ: Սերը նման է վալսի. նախ առաջին զուգընկերն է քայլ առաջ կատարում, այնուհետև հաջորդի հերթն է գալիս:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այծեղջյուրները պետք է հիշեն, որ նրանք, ինչպես և բոլորը, ամենալավին են արժանի, հատկապես, երբ խոսքը գնում է սիրո մասին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Ջրհոսները հնարավորություն կունենան կռահելու իրենց ապագան: Իրենց անձնական կյանքում լուրջ փոփոխություններ են սպասվում, որոնք այնքան լավ են զգացվում, որ ի հայտ կգան Ջրհոսների առջև:
ՁԿՆԵՐ
Ձկներին և իրենց սիրեցյալներին բարդ խոսակցություն է սպասվում: Անկասկած, և՛ Ձկները, և՛ նրանց ընտրյալները լուրջ փաստարկներ ունեն, որոնցով և պատրաստվում են փոխանակվել:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE