fbpx

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 22-ից 28-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 22-ից 28-ը.

ԽՈՅԵՐ

Աստղերը Խոյ տղամարդկանց հուշում են լինել շատ ինքնավստահ ու ինքնուրույն, իսկ Խոյ կանանց՝ թույլ ու կանացի։ Հենց այս հատկանիշների շնորհիվ դուք կկարողանաք գրավել հակառակ սեռի ներկայացուցիչներին, քանզի դրանք ձեզ կդարձնեն ավելի գրավիչ և համակրելի։ Օգտագործեք ձեր «զենքերը»։

ՑԼԵՐ

Մտածեք, թե ինչու ձեր սիրելի էակի բնավորության այս կամ այն գիծը ձեզ դուր չի գալիս։ Միգուցե այն կարելի է հեշտությամբ հանդուրժել՝ պարզապես փոխելով դրա անունը։ Օրինակ՝ ոչ թե շատախոս, այլ մարդամոտ ու շփվող կամ ստախոսի փոխարեն՝ վառ երևակայության տեր, հնարամիտ։ Փորձեք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Շաբաթը հիանալի հնարավորություն կտա ձեզ վերլուծել, թե ինչու եք այդպես վարվում սիրելի էակի հետ և ինչպես է նա ձեզ պատասխանում։ Սակայն պետք չէ երկար մտորել պատճառների մասին, կենտրոնացեք լուծումների վրա։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Սիրելի անձնավորությունը ձեզ անակնկալ (թեկուզ փոքրիկ) մատուցելու մեծ ցանկություն կունենա։ Օրինակ՝ միգուցե նա ցանկանա ձեզ կերակրել, կինոդիտման գնալ միասին կամ երգել հատուկ ձեզ համար։ Մի հրաժարվեք, տվեք նրան այդ հնարավորությունը և օրն անմոռանալի կանցնի։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Հարաբերություններում ամեն ինչ փոխելու համար դեռ ուշ չէ։ Դուք բավականին ժամանակ ունեք, որպեսզի խորապես հասկանաք, թե ինչն է ձեզ խանգարում և խոչընդոտում անձնական կյանքում և ուղղեք բոլոր այդ թերությունները։

ԿՈՒՅՍԵՐ

Փորձեք առավելագույնս անկեղծ և ազնիվ լինել սիրելի էակի հետ։ Ինչ-որ մի բան թաքցնելու ձեր փորձն անգամ կարող է խնդիրներ առաջացնել ապագայում։ Իհարկե, անկեղծանալը միշտ էլ դժվար է, բայց դրանից հետո դուք ձեզ թեթևացած կզգաք։

ԿՇԵՌՔՆԵՐ

Կշեռքները, պետք է իմաստուն գործեն այսօր՝ շրջապատին պատմելով իրենց կենսափորձի մասին։ Այն իսկապես մեծ է և կարող է օգտակար լինել ոչ միայն ձեզ և ձեր մտերիմներին, այլև սիրելի էակին։ Նրա հետ նույնպես կիսվեք ու խորհուրդներ տվեք։

ԿԱՐԻՃՆԵՐ

Սիրելի էակի և հարազատ մարդկանց գնահատականը շատ կարևոր կլինի ձեզ համար։ Հենց նրանց շնորհիվ դուք կբացահայտեք ձեր դրական և բացասական կողմերը։ Սակայն եթե գնահատականները միայն դրական լինեն, մի շտապեք պարծենալ ձեզնով։ Ավելի ադեկվատ եղեք։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Սիրելիի հետ վիճելու համար բոլոր պայմանները կլինեն։ Կարող եք մեկընդմիշտ, կարող եք ժամանակավոր հրաժեշտ տալ սիրելի էակին։ Գլխավորը՝ ձեր ընտրյալը հասկանա ձեր գործողությունների նպատակը և ճիշտ եզրակացություններ անի։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Սիրելիին կթվա, որ դուք այլևս չեք սիրում նրան։ Փորձեք բոլոր հնարավոր և անհնարին խոսքերով հակառակը ապացուցել նրան։ Ասեք, որ սխալվում է և ձեր սրտում միայն նա է։ Դա ձեր ուժերի սահմաններում է։

ՋՐՀՈՍՆԵՐ

Հետաքրքիր հանդիպումներ, պատահական ծանոթություններ չեն սպասվում։ Շաբաթը պետք է նվիրել ձեր սիրելիին և որքան հնարավոր է մեծ հաճույք ստանալ նրա հետ անցկացրած րոպեներից։

ՁԿՆԵՐ

Սիրելի էակի համար, չգիտես ինչու, դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք դուք ուզում։ Հետևաբար, ստիպված եք լինելու մի քանի անգամ բացատրել։ Դե ինչ, ձեր տանջանքը կտա իր պտուղները, բայց թե ինչ տեսքով՝ հայտնի չէ։

Աղբյուրը՝ NEWS.am STYLE


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 22-ից 28-ը
Նկարիչը ստեղծում է հզոր սոցիալական նկարազարդումներ, որոնք տեսնելուց հետո երկար ժամանակ չեք մոռանա