Եկեք տեսնենք, թե ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 22-ից 28-ը․
ԽՈՅԵՐ
Դուք պետք է փորձեք լուծել ձեր բոլոր խնդիրները: Դա նշանակում է, որ ստիպված եք լինելու մեկը մյուսի հետևից կարևոր և ճիշտ որոշումներ կայացնել՝ առանց որևէ մեկի օգնության:
ՑԼԵՐ
Կցանկանաք գրկել սիրելիին և ոչ մի տեղ բաց չթողնել նրան երբեք: Եթե դա չստավի ձեզ մոտ, ինչը շատ հավանական է, աշխատեք առավելագույնս վայելել միասին անցկացրած պահերը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Եթե ձեր սիրելին ինչ-որ հարցում ձեզ հետ կտրականապես համաձայն չէ, պետք չէ կարծել, թե նա այնքան էլ խելացի չէ, որպեսզի հասկանա ձեզ: Դուք պարզապես տարբեր եք և տարբեր ճշմարտություններ ունեք:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Սիրելիի հետ արժե քննարկել միասին դիտած ֆիլմը, կարդացած գիրքը կամ փողոցում հանդիպած երևույթները: Կարևորը՝ գտնել զրույցի թեմա, որը հետո կզարգանա ինքն իրեն:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Պետք է մոռանաք օբյեկտիվության մասին և սիրելիին դատեք բացառապես ձեր սուբյեկտիվ կարծիքի հիման վրա: Վերջապես, դուք եք նրա հետ լինելու, և ուրիշ ոչ ոք, իսկ դա նշանակում է, որ նրա հետ առանձին մնալիս օբյեկտիվ նորմերը ձեզ չեն օգնի:
ԿՈՒՅՍԵՐ
Չարժե գաղտնի մտքեր փնտրել սիրելիի արարքների մեջ: Ամենայն հավանականությամբ, նման բան չկա: Նա գործում է այնպես, ինչպես նրան հուշում է իր խիղճն ու ինտուիցիան:
ԿՇԵՌՔՆԵՐ
Սիրելին լրացուցիչ բացատրությունների կարիք չի ունենա այն հարցում, թե ինչ եք ցանկանում նրան ասել ձեր արարքներով: Միգուցե նա ձեզանից լավ գիտի դրանց դրդապատճառների մասին:
ԿԱՐԻճՆԵՐ
Ձեր սիրելիին դժվար կլինի կողմնորոշվել արագ փոխվող իրավիճակներում: Աստղերը հուշում են, որ դուք կարող եք օգնել նրան նման իրավիճակներում:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Մի վախեցեք, եթե ամեն ինչ չանցի այնպես, ինչպես ծրագրել էիք և մի անհանգստացեք, եթե սիրելին ոչ ադեկվատ արձագանքի ձեր խոսքերին և արարքներին:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Բոլոր խնդիրները, որոնք առկա են ձեր և ձեր սիրելիի միջև, ոչ այլ ինչ են, եթե ոչ ձեր երևակայության արդյունք: Սակայն դա չի նշանակում, թե խնդիրներ ընդհանրապես չկան: Շատ հավանական է, որ դուք պարզապես լուից փիղ եք սարքում և հակառակը:
ՋՐՀՈՍՆԵՐ
Արժե, որպեսզի սկսեք մտածել սիրելիին ավելի մտերիմ դառնալու, դեպի նա ևս մեկ քայլ անելու և նրան ձեռք մեկնելու մասին: Միգուցե արդեն ժամանակն է ձեր հարաբերություններն այլ մակարդակի հասցնելու համար:
ՁԿՆԵՐ
Ձեր սիրելին անհանգստանում է ձեզ համար, անգամ եթե կողքից այդպես չի թվում: Այնպես որ, աշխատեք նրան չնյարդայանացնել և մանրամասն պատմել ձեր ամեն քայլի և որոշման մասին:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE