fbpx

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 20-ից 26-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 20-ից 26-ը.

ԽՈՅԵՐ

Պետք է ապացուցեք ձեր սիրելիին, որ ձեր ինտելեկտի մակարդակը շատ բարձր է անգամ նրա ինտելեկտից: Սակայն, վերջինի վրա պետք չէ շատ կենտրոնանալ: Միգուցե սիրելին դրանից վիրավորվի կամ բարդույթավորվի:

ՑԼԵՐ

Սիրելիի հետ հարաբերություններում նոր փուլ կսկսվի: Դրա լրջության և խորության մասին դեռ վաղ է խոսել, ինչպես նաև շարունակության: Մի բան հաստատ է` ևս մեկ աստիճան կլինի ձեր համատեղ երջանկության համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Միգուցե ձեր և ձեր սիրելիի միջև խնդիրները ծագել են այն պատճառով, որ դուք այլևս հետաքրքիր չեք նրան, ինչպես անգիր արած գիրքը: Ամենահարմար ժամանակահատվածն է, որպեսզի ապացուցեք ձեր կեսին, որ դուք նրա համար առաջվա պես առեղծված եք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեզ համար կլինի շատ հագեցած: Սիրո համար նույնպես ժամանակ կունենաք, սակայն ոչ այնքան, որքան ձեր սիրելին կցանկանար: Ստիպված եք նրան բացատրել, որ նա ձեր կյանքի շատ կարևոր, բայց ոչ ամբողջ իմաստն է:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեզ համար շատ կարևոր կլինի սիրելիին զվարճացնելը, ստիպել նրան ծիծաղել ձեր կատակների կամ ակնարկների վրա: Եթե ստացվի, կարող եք ձեզ հաղթանակած համարել, իսկ եթե ոչ, նշանակում է, որ դեռ պետք է աշխատեք այդ ուղղությամբ:

ԿՈՒՅՍԵՐ

Ամենահամապատասխան շրջանն է, որպեսզի փոխեք ձեր ոճը: Միայն թե, այնպես արեք, որ ձեր նոր կերպարը սիրելիի սրտով լինի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Չարժե չափից դուրս շատ մտածել այն մասին, թե սիրելին ինչ կարծիք ունի ձեզ հետ կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Միևնույն է` չեք կարողանալու գուշակել նրա մտքերը:

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելին շատ ջանք պետք է թափի, որպեսզի կարողանա գրավել ձեր ուշադրությունը: Նա լավ է սերտել ձեր սովորությունները և նախասիրությունները, այնպես որ, դժվար թե նա շատ տանջվի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելին շատ կցանկանա վերադառնալ այն հին ու բարի ժամանակները, երբ ձեր հարաբերությունները շատ էին տարբերվում ներկայիս հարաբերություններից: Ցավոք, նա ժամանակի մեքենա չունի, այդ իսկ պատճառով ամեն ինչ ստիպված է ինքնուրույն անել:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Ամեն հարցում դուք կառաջնորդվեք կյանքի հանդեպ դրական տրամադրվածությամբ: Վատ չէ, սակայն պետք է ավելի ռեալ նայել իրերին: Միգուցե ամեն ինչ այդքան էլ վառ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից:

ՋՐՀՈՍՆԵՐ

Չարժե վազել անհասանելի և անիրական բաների հետևեից: Չնայած, դրանց հասնելու հավանականություն, այնուամենայնիվ կա, պարզապես դրա համար դուք պետք է շատ վստահ լինեք ձեր ուժերին:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելին շատ կցանկանա ձեզ ինչ-որ բան ապացուցել, որը նրա համար շատ կարևոր է: Ձեզ այն կարևոր չի թվա, այդ իսկ պատճառով դուք անուշադիր կլինեք նրա ասածների հանդեպ:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 20-ից 26-ը
ԹԵՍՏ․ Ձեր ընտրած պատկերները կպատմեն Ձեր գերակա էմոցիայի մասին