fbpx

Ատամի մածուկի օգտագործման ապշեցուցիչ տարբերակներ, որոնց մասին Դուք չգիտեիք

Կա մի շատ օգտակար միջոց, որից օգտվում են բոլորը՝ գրեթե ամեն օր, իսկ շատերն էլ՝ օրը մի քանի անգամ։ Դա ատամի մածուկն է։ Առաջարկում ենք ընդլայնել ատամնի մածուկի օգտագործման ոլորտը, ինչը մինչ այժմ սահմանափակվում էր միայն ատամներով։ Իհարկե պետք է մոռանալ գելային և տարբեր գույների մածուկների մասին։ Խոսքը գնում է ավանդական՝ սպիտակ ատամի մածուկի մասին։

1. Ոսկերչական իրերի փայլեցուցիչ

toothpaste-1

Քսում ենք ատամի մածուկը բարակ շերտով սևացած քարերի, կամ օքսիդացած մետաղի վրա և զգուշությամբ շփում այն փափուկ ատամի խոզանակի կամ կտորի օգնությամբ։ Պարզաջրում ենք մաքուր ջրով և չորացնում։ Եթե առաջին անգամից փայլեցնել չհաջողվեց՝ ուրեմն քսում ենք հաստ շերտով, թողնում մեկ ժամ, իսկ հետո մաքրում։ Չի կարելի ատամի մածուկը օգտագործել մարգարիտների և փիրուզների մաքրման համար, քանի որ այդ քարերը փափուկ են և հնարավոր է այն վնասել։

2. Բծահանում

toothpaste-2

Գորգի վրայից բծերը հեռացնելու համար հարկավոր է այն խոզանակի և ատամի մածուկի օգնությամբ շփել, իսկ հետո զգուշությամբ մաքրել թաց շորով։

3. DVD և CD-ների վրայի քերծվածքները հեռացնելու համար

toothpaste-3

Քերծվածքների վրա հարկավոր է քսել ոչ մեծ քանակությամբ մածուկ և զգուշությամբ շփել կենտրոնից ծայր ուղղությամբ։ Լվանալ մաքուր ջրով և սրբել միկրոֆիբրային կտորով։

4. Սպորտային կոշիկների մաշված տակեր

toothpaste-4

Եթե սիրելի սպորտային կոշիկների տակերը մաշվել են՝ այն կարելի է թարմացնել ատամի մածուկի օգնությամբ։ Իդեալական է սպիտակ տակերով սպորտային կոշիկների համար։

5. Սպիտակ հետքեր կահույքի վրա

toothpaste-5

Այն մարդիկ, ովքեր հաճախ մոռանում են բաժակի տակ աման դնել՝ նրանց կահույքի վրա հաճախ հայտնվում են սպիտակ հետքեր։ Ոչ մեծ քանակությամբ մածուկը քսվում է ջրի հետքի վրա և զգուշությամբ սրբվում փափուկ, մի փոքր թաց կտորով։ Հնարավոր է հարկավոր լինի պրոցեդուրան կրկնել, բայց պետք չէ մեծ ջանքեր թափել։

6. Շշերի և թերմոսների մաքրման միջոց

toothpaste-6

Եթե շշի կամ թերմոսի տակ առաջացել է նստվածք, փորձեք մաքրել այն բարակ խոզանակի վրա անց կացնելով ատամի մածուկ։ Մանրակրիտ ողողեք տաք ջրով։

7. Ակնոցների քրտնելու դեմ

toothpaste-7

Ոչ մեծ քանակությամբ ատամի մածուկը շրջանաձև քսվում է պաշտպանիչ կամ ստորջրյա ակնոցների ներսից և մանրակրկիտ լվացվում։ Չի կարելի օգտագործել օպտիկական և արևային ակնոցների համար։

8. Հետքեր օձիքներին

toothpaste-8

Օձիքների վրա առաջացած մոխրագույն հետքերը կարելի է մաքրել ատամի մածուկի օգնությամբ։ Հարկավոր է մածուկով շփել և լվանալ։

9. Մանիկյուր

toothpaste-9

Եթե առանց լաքի, եղունգները խամրած և դեղնած տեսք ունեն՝ հարկավոր է դրանք շփել ատամի մածուկով։ Փայլը կվերադառնա։

10. Լցոնում

toothpaste-10

Պատի վրա առաջացած ոչ մեծ անցքերը կարելի է լցոնել ատամի մածուկով։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ատամի մածուկի օգտագործման ապշեցուցիչ տարբերակներ, որոնց մասին Դուք չգիտեիք
Ինչո՞ւ է X տառը համարվում անհայտի նշան