Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը.
ԽՈՅԵՐ
Դուք խորհուրդներով լի կլինեք և կցանկանաք բոլորին համոզել, որ ճիշտն այն է, ինչ դուք եք մտածում: Սակայն մարդիկ տարբեր են և այդ խորհուրդները չեն կարող միանշանակ ճիշտ լինել բոլորի դեպքում:
ՑԼԵՐ
Ձեր սիրելին կցանկանա ձեզ համոզել, որ ինքը ձեզ արժանի չէ: Եթե ինքներդ չցանկանաք, որ նա այդպես կարծի, կկարողանաք նրան հակառակը համոզել: Մի՞թե ձեզ պետք է ցածր ինքնագնահատականով կողակից:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Սիրելիի հետ որևէ բան կփնտրեք: Միգուցե, դա լինի ձեզ համար հարազատ հագուստի դետալ, կամ էլ ավելի արժեքավոր բան:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Լավ կանեք ձեզ մտահոգող խնդիրներով կիսվեք ձեր սիրելիի հետ: Հնարավոր է` նա ձեզ այնքան էլ արժեքավոր խորհուրդ չտա, բայց նրա հետ խոսելով կթեթևանաք:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Պետք չէ բարկանալ. ամեն ինչ ավելի հեշտ կլուծեք թեթև ժպիտի օգնությամբ: Ի դեպ, այդ ժպիտը ձեզ կարող է մտերմացնել նաև շատ կարևոր մարդու հետ:
ԿՈՒՅՍԵՐ
Ձեզ վրա ուշադրություն կդարձնի մեկը, որի կողմից նման վերաբերմունք բացարձակապես չէիք սպասում: Մնում է, որ կարողանաք ճիշտ օգտվել այդ ուշադրությունից և հետաքրքիր զրուցակից լինել նրա համար:
ԿՇԵՌՔՆԵՐ
Լուրջ գործեր մի վստահեք ձեր սիրելիին: Օրինակ, եթե ցանկանում եք խանութից որևէ բան ձեռք բերել, ավելի լավ է դա ինքներդ անեք: Հնարավոր է` նա ճիշտ ապրանք չբերի:
ԿԱՐԻՃՆԵՐ
Լավ կլինի սիրելիի հետ համախմբվեք մի ընդհանուր գործի շուրջ: Դա չպետք է կապված լինի եկամտի կամ գումարի հետ. մի ինչ-որ բան արեք միասին, որը ձեզ էլ ավելի կմտերմացնի:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեր տրամադրությունը շատ տխուր կլինի, չնայած այն բանին,որ դրսում պայծառ արև է շողում: Աշխատեք ձեր տխրությամբ չվարակել սիրելիին: Միասին տխրելն ավելի տխուր է:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այծեղջյուրների կյանքում դրամայի պակաս չի զգացվի: Հնարավոր են ընտանեկան վեճեր: Մի խուսափեք կոնֆլիկտներից: Դրանց միջոցով միայն կկարողանաք լուծել ծագած խնդիրները:
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեր յուրաքանչյուր խոսք նշանակալի դեր կունենա որևիցե մեկի համար: Այնպես որ` խոսելուց առաջ մի լավ մտածեք, եթե չեք ցանկանում նեղացնել մտերիմներին:
ՁԿՆԵՐ
Ուշադիր եղեք մտերիմների նկատմամբ: Նրանք իրականում շատ փխրուն և զգացմունքային են. ձեր ցանկացած խոսք, կամ նույնիսկ լռություն կարող է ցավ պատճառել նրանց: Իսկ դուք այդ մասին կիմանաք ամենավերջում:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE