fbpx

Գիտնականները պարզել են, թե ինչ տվյալներով պետք է օժտված լինի սեքսուալ գրավիչ կինը

Արդեն երկար տարիներ գիտությունը փորձում է դուրս բերել մարդու գրավչության ունիվերսալ բանաձևը։ Վերջիվերջո հետազոտությունները ավարտվեցին ինչ-որ ընդհանուր եզրահանգումներով, քանի որ սեքսուալության համար պատասխանատու են բազմաթիվ պարամետրեր։ Սակայն շոտլանդացի գիտնականներին այնուամենայնիվ հաջողվեց հստակ որոշել, որ կնոջ սեքսուալ գրավչության համար պատասխանատու է այնպիսի կարևոր պարամետր, ինչպիսին է՝ մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ)։

f19c2ad412f3da4ccf3b755989339c0a

Իսկ ի՞նչ է դա

ՄԶԻ բանաձևը օգտագործում են շատ վաղուց՝ մարդու զանգվածի և հասակի համապատասխանության աստիճանը որոշելու համար։ ՄԶԻ-ն հաշվելու համար, հարկավոր է զանգվածը կիլոգրամներով բաժանել մարդու հասակի վրա՝ քառակուսի բարձրացրած մետրերով (I=m/h2): Տղամարդկանց և կանանց համար գոյություն ունի այս պարամետրի սեփական նորմը։ Բայց վերընշված շոտլանդացի գիտնականները նշում են, որ առավել սեքսուալ կանայք համարվում են նրանք, ում մոտ այդ պարամետրը գտնվում են 22.8 — 24.8 միջակայքում։

Կարևոր պահ. այդ տվյալները ստանալու համար, հետազոտողները բացի հաշվարկներից կատարել են նաև որոշակի քանակով տղամարդկանց մոտ հարցումներ։ Եվ այստեղ մենք բախվում ենք հիմնական պրոբլեմի հետ՝ յուրաքանչյուր հարցվողի անձնական նախասիրությունները և նաև այնպիսի հասկացողություն, ինչպիսին է՝ նորաձևությունը։ Այսօր, շատ երկրներում,  կանացի գեղեցկության էտալոն է համարվում նիհար, համեմատաբար բարձրահասակ՝ 50 կգ-ից ցածր զանգված և 170սմ և բարձր հասակ ունեցող աղջիկը։

Մյուս կողմից, հաճախ տղամարդիկ կնոջը գնահատում են այնպիսի պարամետրով, ինչպիսին է ՝ կրծքի, մեջքի և կոնքերի ծավալը, հիմնականում այն պատճառով, որ այդ պարամետրերը պատասխան են տալիս կնոջ պոտենցյալ մայրանալու հնարավորության համար։ Բացի դրանից, պետք չէ մոռանալ, որ ամեն մի ազգ ունի գեղեցկության իր չափանիշները։ Եվ Չինաստանից սեքսուալ գրավիչ կինը ավելի քիչ գրավիչ կլինի, ենթադրենք, Հարավային Ամերիկայում, որտեղ գեղեցկության չափանիշները մի փոքր այլ են։

Աղբյուրը՝ menslife.com


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գիտնականները պարզել են, թե ինչ տվյալներով պետք է օժտված լինի սեքսուալ գրավիչ կինը
Կնոջ մարմնի մասին 7 փաստ, որոնց մասին շատ քչերը գիտեն