fbpx

Օրվա բաղադրատոմսը․ պատրաստում ենք մսային մաֆիններ

«Մաֆիններ» ասելով՝ շատերը հասկանում են քաղցր թխվածքաբլիթ, բայց ոչ՝ իրականում դրանք լինում եմ նաև մսային և դրանք հագեցնող նախուտեստներ են։

Ներկայացնում ենք մի բաղադրատոմս, որը կարող է փոխել ձեր կարծիքն այս հարցում։ Ի դեպ, մսով և բանջարեղենով պատրաստված մաֆինները կարելի է մատուցել ինչպես առօրյա, այնպես էլ տոնական սեղանին։

Բաղադրիչներ

  • 500գր. մսի ֆարշ (կարող եք ընտրել և տավարի, և խոզի միս, անգամ կարող եք խառնել և ստանալ ֆարշ-ասորտի),
  • 150-200գր. սառեցված բանջարեղեն,
  • մեկ ձու,
  • երկու-երեք ճաշի գդալ ալյուր,
  • մեկ-երկու ճաշի գդալ քերած պանիր,
  • աղ և պղպեղ։

Պատրաստման եղանակը

Մսի ֆարշի մեջ անհրաժեշտ է լցնել հում ձուն, ալյուրը և համեմունքները (ըստ ճաշակի), ինչից հետո ֆարշը պետք է լավ խառնել։ Այնուհետև ավելացնում եք կտրատված բանջարեղենի խառնուրդը. ի դեպ, սառեցված բանջարեղենը կարելի է անգամ առանց հալեցնելու օգտագործել, իսկ թարմ բանջարեղենը պետք է եփել։

Ստացված զանգվածն արդեն կարելի է լցնել մաֆինների համար նախատեսված տարաների մեջ (եթե տարաները երկաթյա են, ապա պետք է բուսական յուղով պատել դրանք, իսկ եթե սիլիկոնե են, մի փոքր ջուր ցողեք)։ Այս ամենից հետո մաֆինները պետք է տեղափոխել արդեն իսկ տաքացրած վառարան և եփել մոտ 30-40 րոպե։ Մինչև ուտեստի պատրաստ լինելը մաֆոնների վրա պետք է լցնել քերած պանիրը։

Բարի ախորժակ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Օրվա բաղադրատոմսը․ պատրաստում ենք մսային մաֆիններ
3 հանելուկ, որոնց վրա պետք է մի լավ մտածել