fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՊՈԵԶԻԱ Անհայտ հեղինակ - Դու ես մեղավոր

Անհայտ հեղինակ – Դու ես մեղավոր

Թարմացված է 13.03.2014թ.

Այս բանաստեղծությունը համացանցում վերագրվում է Պարույր Սևակի գրչին և իսկզբանե մենք նույնպես այս բանաստեղծությունը վերագրել էինք Սևակին: Սակայն Սևակի ոչ մի ժողովածույում մենք այդպես էլ չկարողացանք գտնել այս տողերը: Խնդրում ենք, եթե դուք գիտեք իրական հեղինակին, կամ եթե համոզված եք, որ այն Սևակի գրչին է պատկանում և ունեք ապացույց, գրեք մեկնաբանություններում:

Դու ես մեղավոր

Դու ես մեղավոր, որ ես մենակ եմ,
Եվ մենակ, մոլոր թափառում եմ միշտ,
Մեղավոր ես դու, որ մեծ աշխարհում
Ոչ մեկի սերը սրտիս չի կպնում:

Դու ես մեղավոր, որ արցունքն աչքիս
Գիշեր ու ցերեկ, քնած թե արթուն,
Աղոթում եմ ես, որ սիրուդ նման
Մի ուրիշ սեր ինձ Աստված պարգևի:

Մեղավոր ես դու, որ միշտ այլ մարդկանց
Կողքով անցնում եմ անտարբեր ու քար,
Ու չեմ նկատում ջերմ հայացքներըԱն
Եվ խույս եմ տալիս ամենքի սիրուց:

Դու ես մեղավոր, այո, միայն դու,
Քո սերը սրտիցս ջնջել չի լինում,
Քո աչքերն են ինձ անվերջ հետևում,
Քո ձայնն է անվերջ իմ ականջներում:

Մեղավոր ես դու, որ բարի ու լավ
Շատ աղջիկների վշտացրել եմ ես,
Խոցել եմ անսիրտ ու չեմ ցանկացել
Նրանց հասկանալ, ընդունել նրանց:

Դու ես մեղավոր,որ ում տեսնում եմ
Իսկույն քեզ հետ եմ ես համեմատում,
Ով որ ինձ սիրո խոսքեր է ասում,
Ես քո խոսքերն եմ անընդհատ հիշում:

Մեղավոր ես դու, որ ցերեկն ամբողջ
Ուրիշների հետ է իմ կյանքը անցնում:
Բայց երբ փակում եմ աչքերս հոգնած՝
Դու ես երազում ինձ այցի գալիս:

Դու իմ մեղավոր, դու իմ վաղեմի,
Ի՞նչ ես դու ուզում, ինչու՞ ես պատժում,
Ինչու՞ չես թողնում, որ սիրեմ մեկին,
Ինչու՞ չես ուզում երջանիկ լինեմ:

Ուզու՞մ ես քաղել մեղքդ իմ հանդեպ,
Դուրս ե’կ ուրեմն իմ սրտի միջից,
Օրհնի’ր իմ կյանքը սիրուդ օրհնանքով,
Եվ աղոթիր, որ ես մենակ չմնամ:

 


Загрузка…

կարդացեք նաև

Կենդանակերպի 5 ամենաէմոցիոնալ նշանները

Մենք բոլորս էլ մարդ ենք, և մեզ խորթ չէ որոշ իրադարձությունների, արարքների, մարդկանց արձագանքելը։ Մենք բոլորս տրամադրության փոփոխություններ ենք ունենում, հուզական նոպաներ, մեզ այցելում...

ԹԵՍՏ․ Ճիշտ պատասխանեք 10 հարցին և ապացուցեք, որ ավելի խելացի եք, քան մարդկության 80%-ը

Հարգելի ընթերցողներ, ընդունեք մարտահրավերը և ըստ արժանավույնս՝ առանց սխալների անցեք մեր թեստը, ապացուցելով, որ դուք ամենագետ եք: Մենք Ձեզ հավատում ենք․ Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք...

Ինչպիսի՞ կին են ցանկանում տեսնել իրենց կողքին տղամարդկանց մեծամասնությունը

Յուրաքանչյուր տղամարդու գլխում գոյություն ունի որոշակի կնոջ կերպար, որին նա կցանկանար տեսնել իր կողքին և նա իդեալն է: Նրանք չգիտես թե ինչու ոչ մի...

ԹԵՍՏ աշխարհագրությունից, որի հարցերի պատասխանները պետք է իմանա յուրաքանչյուրը

Շարունակում ենք մեր ամենօրյա «թեստեր» բաժինը: Բայց այս անգամ որոշել ենք ուշադրություն դարձնել աշխարհագրությանը: Ստուգեք Ձեր գիտելիքները և կիսվեք մեկնաբանություններում թե ինչպիսին է Ձեր...

Կանացի ԹՈՓ-3 սարսափելի թերությունները՝ ըստ տղամարդկանց

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կանացի թերությունների առաջին եռյակը՝ ըստ տղամարդկանց, որոնց կարծիքը պարզվել է վերջերս անցկացված մի հարցման արդյունքում։ 1. Հիմարություն Պարզվում է, որ կանանց հիմարությունը...