Ավստրալիայի բնակչուհի Կարմեն Մանրոն իր մառանում ականատես է եղել սարսափելի տեսարանի: Կինը մտել է մառան, որպեսզի այնտեղից վերցնի այգեգործական գործիքներ, երբ նրա աչքի առաջ օձը ընկել է կարմրամեջք սարդի սարդոստայնը: Բավական մեծ օձը անօգնական գալարվում էր ցանցում, սակայն սև այրուն այնուամենայնիվ հաջողվում է ներարկել իր մահացու թույնը, որից հետո մարտը անմիջապես ավարտվում է: Սպանության այդ սարսափելի տեսարանը կինը նկարահանել և տեղադրել է սոցիալական ցանցի իր էջում, որը դիտելուց ցանցի օգտատերերի մեծ մասը սարսափահար են եղել:
https://youtu.be/rpJlQ_ho4DM