fbpx

Microsoft-ի պատասխանը Google-ի հավելյալ իրականությանը

Google-ի «Խելացի» ակնոցների անոնսից ուղիղ մեկ օր անց Microsoft ընկերությունը պատմեց «հավելյալ իրականությանը» վերաբերող իր նախագծի մասին: Խոսքը գնում է ինֆորմացիոն ինտերֆեյսի մասին, որը կարգավորվում է ըստ օգտագործողի և կառավարվում է Kinect տեխնոլոգիայի շնորհիվ:

Նախագիծը կոչվում է SemanticMap: Դեմոնստրացիոն տեսանյութում, որը անցած շաբաթ ցուցադրեց Microsoft-ի ասիական հետազոտական մասնաճյուղը, ցույց է տրվում պատի մեջ հարմարեցված ինտերակտիվ ինֆորմացիոն վահանակ: «map» բառը հուշում է, որ այն օգնելու է մարդկանց կողմնորոշվել որոշակի տարածքում:

Օգտագործողը ակտիվացնում է վահանակը՝ մոտենալով նրան: Եվ ինչքան շատ է մոտենում վահանակին, այնքան ավելի մանրամասն ինֆորմացիա է պատկերվում վահանակի վրա: Ըստ հարցման վահանակը կարող է մարդուն հուշել փնտրվող վայրի տեղը և ինչպես հասնել այդ վայր: Սարքավորումը օգտվողին նաև ցուցադրում է իր շրջապատը: Մեկ անգամ ճանաչելով մարդուն  SemanticMap-ը հետագայում կճանաչի մարդուն:

Ի տարբերություն Google-ի «հավելյալ իրականության» SemanticMap-ի օգտագործումը ոչ մի սարքավորում չի պահանջում: Ենթադրվում է, որ մարդուն ոչ մի հավելյալ սարքավրում պետք չի գա, քանի որ SemanticMap-ը ինֆորմացիա կստանա մարդու դեմքի անալիզով:

Ահա այսպես է Microsoft-ը պատկերացնում ապագայի SemanticMap տոխնոլոգիան.

Իսկ այսպես է աշխատում սարքավորման պրոտոտիպը.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Microsoft-ի պատասխանը Google-ի հավելյալ իրականությանը
Կենդանակերպի նշաններ․ Ինչպես կփոխվի ձեր անձնական կյանքը 2017-ի վերջին ամիսներին