Կանադական Secret Wood ընկերությունում աշխատում են իսկական հրաշագործներ՝ նրանք «թաքցնում են» մի ամբողջ անտառներ և դաշտեր հիասքանչ մատանիների մեջ։ Եվ ստացվում է ուղղակի հեքիաթային։
Զարդը պատրաստում են ձեռքով՝ բնական փայտից և ոսկերչական խեժից, որի շնորհիվ, յուրաքանչյուր մատանի դառնում է յուրահատուկ։
Յուրաքանչյուր զարդում՝ սեփական տիեզերքն է, իսկ անվանումները ինքնին խոսուն են՝ «Կախարդված անտառ», «Քամիների վալսը», «Ստորջրյա աշխարհ»։
Յուրաքանչյուր մատանի կարելի է պատվիրել համացանցով։ Այս գեղեցկությունների գինը սկսում է 90$-ից։
Այս գանձերին կարելի է երկար նայել և ամեն անգամ գտնել մի նոր բան։ Անչափ գրչավիչ տեսարան։
Աղբյուրը՝ adme.ru