Հետազոտողները, վերջապես, կարողացել են բացահայտել այն ազդակային մեխանիզմը, որը առաջ է բերում անհանգստության զգացողություն: Այսպիսով, գիտնականները, արդեն հիմա, կարող են ազդել այդ մեխանիզմի վրա և զսպել կամ ուժգնացնել անհանգստության զգացողությունը: Ներկա պահին, ճիշտ է, դա կիրառվել է դեռևս միայն մկների վրա:
Օպտոգենետիկայի զարգացման շնորհիվ, որը թույլ է տալիս նեյրոկենսաբաններին ղեկավարել գենետիկորեն մոդիֆիկացված նեյրոնները, գիտնականները կարողացան ստիպել մկներին անվախ շրջել տարածքով կամ վախից կծկվել վանդակի անկյունում:
Ստենֆորդի համալսարանի գիտնականները նշիկներում (գլխուղեղի հատված, որը պատասխան է տալիս հիմնական էմոցիաների համար) հայտնաբերեցին հետաքրքիր ազդակային մեխանիզմ, որը կրծողների մոտ առաջ է բերում վտանգի զգացում:
Կարլա Դեյսերոտի ղեկավարությամբ, գիտնականները ստեղծեցին գենետիկորեն մոդիֆիկացված կրծողներ՝ նշագեղծերի որոշ բջիջներում արտահայտված լուսազգայուն սպիտակուցներով: Գիտնականները ներդրեցին կրծողների ուղեղում օպտիկամանրաթելային լուսակիր, որի շնորհիվ նրանք ցույց տվեցին, որ լուսային իմպուլսներով թիրախավորված ազդեցությունը նշիկների վրա, կարող է վայրկենապես փոխել կենդանիների վարքը:
Իմպուլսների ազդեցությունը ուղեղի այլ հատվածների վրա չի առաջացնում կենդանիների վարքի փոփոխություն: Սա ապացուցում է նշիկների բացառիկ դերը ոչ միայն կենդանիների վարքի գործում, այլ նաև մարդու:
Աղբյուրը՝ billionnews.ru