fbpx

Սառը սուրճ պատրաստելու հրաշալի և պարզ բաղադրատոմսեր, որոնք կցանկանաք պատրաստել հենց հիմա

Շոգ ամառային օրերին ամենազովացուցիչ և առույգացնող ըմպելիքներց մեկն է համեղ պատրաստված սառը սուրճը։ Mediamag-ը որոշել է իր ընթերցողների հետ կիսվել սառը սուրճ պատրաստելու հրաշալի բաղադրատոմսերով, որը հրաշալի զովացուցիչ և առույգացնող ըմպելիք կհանդիասանա ամառվա տապին։

Անանուխաշոկոլադային սուրճ

  • 300-350 մլ ամուր, թարմ եփված սուրճ
  • 30-50 գ դառը շոկոլադ
  • 2-4 ճ.գ. անանուխի հյութ կամ լիկյոր
  • 100 գ սերուցքային պաղպաղակ
  • Սառույց

Եփված և դեռևս տաք սուրճի մեջ լուծել շոկոլադը։ Մի փոքր սառեցնել ըմպելիքը և ավելացնել դրա մեջ պաղպաղակի կեսը, անանուխի հյութը (լիկյոր), սառույցի մի քանի խորանարդիկ և հարել բլենդերում։ Մատուցել բարձր բաժակով, վրան դնել պաղպաղակի մյուս մասը։ Կարելի է ձևավորել շոկոլադի փշուրներով և անանուխի տերևներով։

Սրճային սմուզի

  • 250 մլ թարմ եփված և սառեցված էսպրեսսո սուրճ
  • Ոչ մեծ բանան
  • 250 մլ սովորական յուղազերծված յոգուրտ
  • 1/2 ճ. գ. բնական, ոչ քացր կակաոի փոշի

Բանանից պատրաստել պյուրե, ավելացնել յոգուրտը և հարել։ Ստացված զանգվածին ավելացնել թարմ եփված և սառեցված էսպրեսսո սուրճը և կրկին հարել։ Կակաո և դարչինն ավելացնել ըստ ճաշակի։

Սրճային սառույցներով կաթ

  • 5 թ.գ. լուծվող սուրճ
  • 5 ճ.գ. շաքար
  • վանիլ
  • 250 մլ եռացրած ջուր
  • 250 մլ կաթ

Տարայի մեջ խառնել սուրճը շաքարի հետ, ավելացնել եռացրած ջուրը և խառնել։ Ստացված ըմպելիքը մի փոքր սառեցնել, ավելացնել մեկ պտղունց վանիլ, այդ ամենը լցնել սառույցի ձևամանների մեջ և տեղադրել սառնախցիկում։ Երբ սառույցը պատրաստ կլինի՝ լցնել այն բարձր բաժակների մեջ և վրան լցնել սառը կաթ։ Մի փոքր սպասեք, որպեսզի սառույցը մի փոքր հալվի և խառնվի կաթի հետ։ Պատրաստ է։

Սրճակաթնային կոկտեյլ

  • 1 բաժակ սառույցով սուրճ
  • 1 բաժակ կաթ
  • 2 բաժակ սրճային պաղպաղակ
  • 1 բաժակ վանիլային պաղպաղակ
  • 1-2 հատ բլիթ
  • 4 խորանարդիկ սառույց
  • դարչին, սառույց՝ ըստ ցանկության

Բոլոր բաղադրիչները խառնել բլենդերում։ Մատուցել բարձր բաժակի մեջ։ Մատուցելուց առաջ թեթև թրջեք բաժակի ծայրերը, և ծայրերին ցանեք դարչինի և շաքարի խառնուրդ։

Տնային սառը կապուչինո

  • 1 բաժակ կաթ
  • 1 ճ.գ. շոկոլադային սիրոպ
  • 1 թ.գ. լուծվող սուրճ (փոշի)
  • 2 խորանադ սառույց
  • շաքար

Կաթը, շոկոլադային սիրոպը, սառույցը և սուրճը լցնել բլենդերի մեջ և հարել մինչև փրփուրի առաջացումը։ Շաքարն ավելացնել ըստ ճաշակի, լցնել այն բաժակների մեջ, զարդարել ըստ ցանկության։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Սառը սուրճ պատրաստելու հրաշալի և պարզ բաղադրատոմսեր, որոնք կցանկանաք պատրաստել հենց հիմա
Վիրտուոզ հնարքներ խաղաթղթերով (տեսանյութ)