fbpx

Դուք երբեք գլխի չեք ընկնի, թե ինչից են պատրաստված այս զարդերը։ Սահմռկեցուցիչ է…

Ճառագայթվող կտորներ, կանացի կորսետներ, գրավիչ, բայց շատ էլեգանտ դեկոլտե, դետալների խճճված առատություն։ Այսօր վիկտորիանական ժամանակաշրջանի նորաձևությունը մեզ թվում է բարձրաշխարհիկ և անչափ գեղեցիկ։ Բայց շատ քչերը գիտեն այդ ժամանակաշրջանի մի սահմռկեցուցիչ թրենդի մասին…

Ինչ-որ պահ, գլխարկի փետուրները դադարեցին լինել արտառոց բան։ Նույնիսկ ջայլամի մեծ և գունավորված փետուրները դադարեցին զարմացնել վիկտորիանական կանանց։ Եվ այդ ժամանակ դիզայներները հորինեցին մի նոր թրենդ։ Նրանք գլխարկները զարդարում էին թռչունների խրտվիլակներով։

Նորաձևության այս նոր շունչը գնահատվեց և շուտով գլխարկներին ավելացան նոր աքսեսուարներ։ Ահա, օրինակ, ականջողներ թռչունների գլուխներով։ Թռչունների աչքերի փոխարեն տեղադրվում էին թանկարժեք քարեր։

Փետուրներով, արհեստական ծաղիկներով և փոքրիկ թռչունի խրտվիլակով հովհար։

Ոսկյա բրոշ՝ մարգարիտով և կալիբրիի գլխով։

Իսկ ահա կախազարդ մի քանի թռչունների գլխով։

Մաքուր սարսափ։ Սակայն այսպիսի նորաձևության մեջ դաժանությունը՝ միակ թերությունը չէր։ Թռչունների խրտվիլակները (ինչպես վիկտորիանական դարաշրջանում ամեն ինչ) մշակվում էր մկնդեղով։ Իսկ մկնդեղը, ինչպես հայտնի է, ուժեղ թույն է։ Մկնդեղով քրոնիկ թունավորումը բերում էր մի շարք հիվանդությունների առաջացման և նույնիսկ մահվան։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Դուք երբեք գլխի չեք ընկնի, թե ինչից են պատրաստված այս զարդերը։ Սահմռկեցուցիչ է…
Առակ. Սուրճի բաժակը