Ժամանակակից աշխարհը, անկասկած, բազմաթիվ վտանգներով է հագեցած: Մենք գիտենք «վատ» թաղամասերը, որտեղ պետք չէ հայտնվել գիշերով, մենք գիտենք որ երկրները ավելի լավ է չգնալ հանգստանալու:
Սակայն մահացու վտանգը կարող է շատ ավելի մոտ լինել, քան մենք պատկերացնում ենք:
Ներքևում բերված փաստերը, որոնք վերաբերում են առօրյա կյանքում մեզ շրջապատող իրերին՝ ունակ են սարսափեցնել: Եվ այսպես.
Հեռուստացույցի դիտումը օրական 2 ժամ, կարող է կրճատել կյանքը 1.4 տարով: Իսկ 6 ժամյա դիտումը կարող է կրճատել ձեր կյանքի բնական տևողությունը 5 տարով:
Միջին վիճակագրական գրասենյակային սեղանի վրա 400 անգամ ավելի շատ բակտերիա կա, քան զուգարանում:
Վտանգի դեպքում, կարապները կարող են լինել չափազանց ագրեսիվ: Հայտնի են նավակի վրա հարձակման, ջրային դահուկներով մարդկանց վրա հարձակման և շներին խեղդամահ անելու դեպքեր:
Մեկ ֆունտ գետնանուշի յուղը կարող է իր մեջ պարունակել բզեզների 150 կտոր, և տարբեր կրծող կենդանիների մինչև 5 մազ:
Վառվող մոմերը տարեկան 15000 տների հրդեհման պատճառ են դառնում:
Եթե դուք մատանի եք կրում, ապա դրա տակ գտնվող միկրոբների քանակը համեմատելի է ամբողջ Եվրոպայի բնակչության հետ՝ մոտ 730 միլիոն:
Մահճակալները կարող են լինել մահացու վտանգավոր: Ամեն տարի, մահճակալից ընկնելու պատճառով, ԱՄՆ-ում մահանում են 600 մարդ:
Ռուսաստանում, սառցալուլաների ընկնելու պատճառով, տարեկան մահանում է 100 մարդ:
Ամեն տարի, մոտ 340 մարդ մահանում են լոգարանում: Սեփական լոգարանում խեղդվելու հավանականությունը 25 անգամ մեծ է, քան մահանալ տեռորիստի ձեռքից:
Ներքնակի քաշը 10 տարում ավելանում է, միջինում, 2 անգամ՝ փոշու տիզերի և դրանց արտաթորանքների հավաքման պատճառով:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև.
- 6 խելագար փաստեր քո մարմնի մասին, որի մասին չգիտեիր
- Զարմանահրաշ փաստեր տարբեր բնագավառներից
- Հետաքրքիր փաստեր երազների մասին
- 5 փաստ մեր օրգանիզմի մանրէների մասին, որը պետք է իմանալ
- 15 հետաքրքիր փաստ խաղալիքների մասին