fbpx

Պաշտոնապես ներկայացվեց Samsung Galaxy S4 mini-ն (7 ֆոտո)

1369986752_8Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր առաջատար սմարթֆոնի փոքրացված տարբերակը՝ Galaxy S4 mini -ն: Մոդելը ստացել է Super AMOLED 4.3 դյույմանոց էկրան qHD թողունակությամբ, 2 միջուկանի պրոցեսոր 1.7 ԳՀց հաճախականությամբ, 8ՄՊ հիմնական և 1.9ՄՊ դիմային կամերաներ: Galaxy S4 mini -ն համալրված է 1.5 Գբ օպերատիվ և 8 Գբ ներկառուցված հիշողություններով: Նաև microSD սլոտով, Bluetooth 4.0, Wi-Fi, GPS և NFC մոդուլներով, ակսելերատորով, լուսավորության և մոտեցման սենսորով: Նորույթի տեխնիկական բնութագիրը էականորեն զիջում է  Galaxy S4-ին, սակայն ծրագրային լուծումները հիմնականում մնացել են նույնը:  Galaxy S4 mini-ի չափսերն են՝ 125×61×8,9մմ և կշռում է՝ 108գ: Օպերացիոն համակարգն է Android 4.2.2 -ը: Կախված տարածաշրջանից, հասանելի կլինեն սարքի տարբերակներ LTE, 3G և երկու SIM-քարտանոց: Գինն ու վաճառքի սկիզբը առայժմ հայտնի չեն:

1369986777_4 1369986793_7 1369986774_5 1369986755_1 1369986720_3 1369986714_6


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Պաշտոնապես ներկայացվեց Samsung Galaxy S4 mini-ն (7 ֆոտո)
28 մայիսի, Առաջին Հանրապետության օրը